⏳Վերջնաժամկետը ` հունիսի 30!!!
📢🇦🇲ՀՀ-ում գրանցված ՀԿ-ների, հիմնադրամների, հանրային կամ համայնքային հաստատությունների և մշակութային կազմակերպությունների համար, մշակութային նախաձեռնությունների 💰դրամաշնորհ!!!
📌Հ․ Հովնանյան ընտանեկան հիմնադրամն ընդունում է դրամաշնորհային ծրագրերի առաջարկներ արվեստի և մշակութային նախաձեռնությունների համար, որոնք միտված են Հայաստանում մշակութային հաստատությունների զորեղացմանը, հանրային ներգարվման և արվեստի ստեղծագործությունների խրախուսմանը, ինչպես նաև մշակութային ժառանգության պահպանմանը։🟢 Ծրագրի նպատակն է նպաստել թանգարանների, թատրոնների, արվեստի դպրոցների և այլ մշակութային կառույցների մասնագիտական ու ինստիտուցիոնալ կարողությունների բարելավմանը և ենթակառուցվածքների զարգացմանը։ 👉Ծրագիրը խրախուսում է արվեստի գործերի ստեղծումը և ներկայացումը՝ ընդսմին ընդլայնելով հանրային հասանելիությունը մշակութային փորձառություններին և կատարելագործելով մշակույթի գործիչների մասնագիտական կրթությունը։ 👉Հայտարարության նպատակներից է նաև բարելավել ազգային ժառանգության վայրերը՝ դարձնելով դրանք առավել կենսունակ, հարմարեցնել մշակութային կոթողները, ինչպես նաև պահպանել Արցախի մշակութային ժառանգությունը։
🔎Կարող են դիմել՝ Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպությունները, հիմնադրամները, հանրային կամ համայնքային հաստատությունները և մշակութային կազմակերպությունները, որոնք առնվազն 3 տարվա գործունեության փորձ ունեն։
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Գրել մեկնաբանություն