⏳ Վերջնաժամկետը ` ապրիլի 4!!!
📢🇦🇲 ՀՀ Արդարադատության նախարարությունը՝ համագործակցելով Հայ կրթական հիմնարկության հետ, հրավիրում է կամավորների՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության արխիվները թվայնացնելու համար!!!
‼️Թվայնացման աշխատանքները կատարվելու են Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում։
Թվայնացման աշխատանքների մեկնարկից առաջ Արդարադատության նախարարությունում կանցկացվի մեկօրյա դասընթաց։
❗️Դիմումներն ընդունվում են մինչև ապրիլի 4-ը։ Դիմել կարող են բոլոր ուսանողները՝ կից հարցաթերթը լրացնելու միջոցով:
Կամավորության ավարտին մասնակիցները կստանան հավաստագրեր։
📲Հարցերի դեպքում կարող եք գրել Արդարադատության նախարարության էլ․ հասցեին՝ info@moj.am կամ զանգել 010-59-41-97 հեռախոսահամարով։
Post a Comment
Գրել մեկնաբանություն