⏳Վերջնաժամկետը ` մայիսի 30!!!
📢💰Միջպետական կրթաթոշակ ` 🇻🇳Վիետնամի ( հարավ_արեւելասիական պետություն է) ԲՈՒՀ-երում ուսանելու համար!!!
📌🇦🇲ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2025-2026 ուսումնական տարվա համար հայտարարում է մրցույթ` Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի, մագիստրոսի, ասպիրանտուրայի կրթական ծրագրերով ուսանելու, ինչպես նաև ինտերնատուրա ընդունելության նպատակով (5 կրթաթոշակային տեղ):
🔎Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների, բուհերի ավարտական դասարանում կամ կուրսում սովորողներ ու շրջանավարտներ հանդիսացող ՀՀ քաղաքացիները:
❗Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար:
💰Վիետնամական կողմը հոգում է ուսման և կեցության հետ կապված հարցերը, տրամադրում ամսական կրթաթոշակ: 🇻🇳Ուսումնառությունն իրականացվելու է վիետնամերենով: ❗Վիետնամերենին չտիրապետողներն իրավունք են ստանում անցնել վիետնամերենի 1 տարվա նախապատրաստական դասընթաց:
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Գրել մեկնաբանություն