Թոփ հրապարակումներ

Դիլիջանի ու հարակից համայնքների , 17-35 տարեկան երիտասարդների համար, անգլերեն լեզվի անվճար դասընթաց

⏳Վերջնաժամկետը ` ապրիլի 19!!! 

📢🇦🇲Դիլիջանի ու հարակից համայնքների , 17-35 տարեկան երիտասարդների համար, անգլերեն լեզվի 🆓 անվճար դասընթաց!!! 

📌🇦🇲 «Փի-Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպությունը (www.ph-int.org) ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան կողմից հովանավորվող «Անգլերենի ուսումնառություն և երիտասարդների զարգացում» ծրագրի շրջանակում, համագործակցելով Դիլիջանի համայնքային կենտրոնի հետ, անվճար հիմունքներով կազմակերպում են անգլերեն լեզվի դասընթաց՝ նախատեսված 17-35 տարեկան երիտասարդների համար, որոնց անգլերենի անհրաժեշտ բազային գիտելիքները համապատասխանում են A2 մակարդակին (օրինակ՝ բավարար բառապաշարով կարող են շփվել առօրյա թեմաների շուրջ): 
📌Դասընթացի արդյունքում ուսանողները կզարգացնեն բանավոր և գրավոր խոսքի հմտությունները, հասցնելով այն B1 մակարդակի, ինչպես նաև կտիրապետեն TOEFL iBT միջազգային թեստ հանձնելու համար անհրաժեշտ տեխնիկաներին և պահանջներին։
📌Դասընթացը կտևի մինչև 2025թ․օգոստոսի 31-ը։
💡Դասընթացի օրերն են՝
📆Երեքշաբթի, ժամը 16։30-18։00
📆Հինգշաբթի, ժամը 16։30-18։00
 💡Դասընթացին կարող են դիմել 17-35 տարեկան անձինք Դիլիջանից և դրա հարակից տարածքներից:
 💡Դասընթացի մասնակիցներին կտրամադրվեն ուսումնառության համար անհրաժեշտ գրականություն ու նյութեր:
 💡Ոչ ֆորմալ միջավայրում կօգտագործվեն ինտերակտիվ ուսուցման մեթոդներ և թվային տեխնոլոգիաներ:
 💡Դասընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում մասնակիցները կստանան ավարտական վկայականներ:
 
 
 
📌Դասընթացը կվարի անգլերեն լեզվի մասնագետ Մելինե Գրիգորյանը, ով ունի ոչ ֆորմալ կրթության և անգլերենի դասավանդման տարիների հաջողված փորձ։
📌Քանի որ տեղերը սահմանափակ են, դասընթացին մասնակցելու հնարավորություն կունենան ծրագրի պահանջներին համապատասխանող առաջին 25 գրանցվողները։
📌Ծրագրում ընդգրկված լինելու մասին դիմորդները կտեղեկացվեն էլեկտրոնային նամակով կամ զանգով:

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post