⏳Վերջնաժամկետը ` ապրիլի 20!!!
📢🇦🇲Վանաձոր քաղաքում բնակվող, 14-18 տարեկան պատանիների համար « Լավ քաղաքացի» երիտասարդական 🆓ակումբ !!
📌🇦🇲ՀԿ Կենտրոնը հայտարարում է «Լավ քաղաքացի» երիտասարդական հարթակի/ակումբի երրորդ շրջափուլը, որը նախատեսված է Վանաձոր քաղաքում բնակվող ոչ ակտիվ երիտասարդների համար։
🟢Հարթակի նպատակն է զարգացնել Վանաձոր համայնքի երիտասարդների գիտելիքներն ու հմտությունները, որպես լավ քաղաքացիներ՝ ստեղծելով համայնքային երիտասարդ առաջնորդների և փոփոխություն բերողների (change makers) հարթակ։
✅ «Լավ քաղաքացի» երիտասարդական հարթակում 3 ամիս շարունակ երիտասարդ առաջնորդների կողմից կկազմակերպվի շաբաթական 1 հանդիպում, 3-4 ժամ տևողությամբ, շաբաթ օրերին։
✅Հաշվի առնելով մասնակիցների հետաքրքրություններն ու կարիքները շաբաթվա ընթացքում կկազմակերպվեն հավելյալ հանդիպումներ Վանաձորում գտնվող հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների ներկայացուցիչների հետ։
Post a Comment
Գրել մեկնաբանություն