Թոփ հրապարակումներ

Դրամաշնորհի հայտերի ընդունում՝ ուղղված Հայաստանի մարզերում հանրակրթական համակարգի բարելավմանը

⏳Վերջնաժամկետը ` մարտի 31!!! 

📢💰Դրամաշնորհի հայտերի ընդունում՝ ուղղված 🇦🇲Հայաստանի մարզերում հանրակրթական համակարգի բարելավմանը!!! 

📌🇦🇲Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամն ընդունում է ծրագրերի առաջարկներ, որոնց նպատակն է Հայաստանում, մասնավորապես մարզերում, հանրակրթական համակարգի որակի ուժեղացումը: ❗Ծրագրերը պետք է թիրախավորեն կրթության առանցքային բաղադրիչները, խրախուսեն նորարարությունը և կրթության պետական ռազմավարությանն ու բարեփոխումներին համահունչ լինեն։ ❗Հանրակրթության ոլորտում համակարգային և շարունակական բարեփոխումների ապահովման նպատակով կարևոր է, որպեսզի առաջարկվող ծրագրերը փոխկապակցված լինեն ոլորտում արդեն իսկ ծավալվող գործընթացներին։ 

🟢Այս ծրագրի առաջնահերթություններից են ուսուցիչների և վարչական անձնակազմի մասնագիտական կարողությունների զարգացումը, սոցիալ-տնտեսապես անապահով շրջաններում կրթական ռեսուրսների և տեխնոլոգիաների հասանելիության ընդլայնումը և գրավիչ ու ժամանակակից կրթական ծրագրերի մշակումը։ 🎉Հիմնադրամի նպատակն է Հայաստանի աշակերտների համար հավասար հնարավորությունների ստեղծումը՝ մարզերի հանրակրթական դպրոցներում կրթության որակը բարձրացնելով։    

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post