✅ «Պատասխանատու քաղաքացի» ուղեցույցը, որը մշակվել է փորձագետ Կարինե Հարությունյանի կողմից՝ «Երիտասարդները գործելիս» ծրագրի ենթադրամաշնորհի արդյունքում, նպատակ ունի աջակցելու երիտասարդներին՝ դառնալու իրենց համայնքներում իրական փոփոխությունների առաջնորդներ։
✅ Ուղեցույցի նպատակն է օգնել սովորողներին ձեռք բերել հասարակական կարևոր հարցերի վերաբերյալ նախագծեր իրականացնելու հմտություններ և ստեղծել անձնական արժեքներ, որոնք կօգնեն հաղթահարել արդի մարտահրավերները։
❗Մասնավորապես, ուսումնական նախագծերի իրականացման շնորհիվ սովորողները կձևավորեն👇
🔸Վստահություն սեփական ուժերի և կյանքի հանդեպ,
🔸Հաջողությամբ կկառավարեն սեփական ժամանակը, գիտելիքներն ու հմտությունները,
🔸Կնպաստեն ժողովրդավարության, ազատության, սոցիալական արդարության, իրավահեն հասարակության զարգացմանը,
🔸Կցուցաբերեն նախաձեռնողականություն, ինքնուրույն որոշումներ կայացնելու, դրանք իրականացնելու գործում,
🔸Կկարողանան հասկանալ հանրային քաղաքականության անհրաժեշտությունը և քաղաքացիական մասնակցության կարևորությունը։
🎉Եթե դու՛ նույնպես ցանկանում ես դառնալ փոփոխության մասը քո համայնքում, ապա այս ուղեցույցը հենց քե՛զ համար է։
Ուղեցույցը կարող ես կարդալ և ներբեռնել այստեղ
Post a Comment
Գրել մեկնաբանություն