Թոփ հրապարակումներ

«Վիզուալ մաթեմատիկա» թեմայով անվճար դասախոսություն դպրոցականների համար ( Քվանտ վարժարանում, կամ օնլայն


📢«Վիզուալ մաթեմատիկա» թեմայով 🆓 դասախոսություն դպրոցականների համար ( Քվանտ վարժարանում, կամ օնլայն/!!! 

📌🇦🇲«ԱՅԱՍ» Տիեզերագիտական ընկերությունը ապրիլի 6-ին (կիրակի), ժամը 11:00-ին հրավիրում է բոլոր հետաքրքրվող աշակերտներին (6-րդ դասարան և ավելի բարձր) «Քվանտ» վարժարան (N403 լսարան) բացառիկ դասախոսության «Վիզուալ մաթեմատիկա» թեմայով՝ նվիրված հայ աստղաֆիզիկոս և մաթեմատիկոս Մամիկոն Մնացականյանի հիշատակին։

📚Այդ դասախոսությամբ Ընկերության նախագահ Ավետիք Գրիգորյանը կներկայացնի յուրօրինակ պարզ ու վիզուալ եղանակներ հաշվելու բավական բարդ հարթ և տարածական երկրաչափական մարմինների մակերեսներ և ծավալներ՝ առանց դիմելու բարձրագույն մաթեմատիկայի գործիքակազմին։ ❗Մասնավորապես, այն եղանակները, որոնք մշակվել են Մամիկոն Մնացականյանի կողմից, շատ պարզ են ու շատերին հայտնի չեն։ 👉Ուստի ձեզ սպասում են հիրավի անսպասելի բացահայտումներ մաթեմատիկայի աշխարհում։

🚀Եթե հետաքրքրեց, ապա մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել՝ լրացնելով հայտադիմումը հետևյալ հղումով

📌Խնդրում են գալ միջոցառմանը նախապես՝ առանց ուշանալու:

🎥Դասախոսությունը նկարահանվելու է, ինչպես նաև հեռարձակվելու է առցանց մասնակիցների համար։

📌Առկա մասնակիցների քանակը սահմանափակ է։

🖥️Առցանց մասնակիցները կարող են միանալ դասախոսությանը հետևյալ հղումով

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post