Թոփ հրապարակումներ

Կանանց կազմակերպությունների եւ կանանց մարգինալացված համայնքները ներկայացնող ՔՀԿ-ների համար փոքր ենթադրամաշնորհ

⏳Վերջնաժամկետը ` մարտի 18!!! 

📢🇦🇲 Կանանց կազմակերպությունների եւ կանանց մարգինալացված համայնքները ներկայացնող ՔՀԿ-ների համար փոքր ենթադրամաշնորհ!!!

📣 Կանանց ռեսուրսային կենտրոնը Շվեդիայի դեսպանատան աջակցությամբ իրականացվող ծրագրի շրջանակներում հայտարարում է կանանց կազմակերպությունների և մարգինալացված համայնքները ներկայացնող ՔՀԿ-ների համար կարճաժամկետ ենթադրամաշնորհային ծրագրերի բաց կանչ:

Այս դրամաշնորհն ուղղված է 📎շահերի պաշտպանության/ադվոկացիայի նախաձեռնություններին՝ ներառյալ արշավների, փոքր հետազոտությունների և քաղաքականություն մշակողների հետ ցանցային միջոցառումների իրականացմանը: 

Դրանք պետք է լինեն հետևյալ թեմաների շուրջ՝ 

🔹աղքատություն, 
🔹աշխատանքային իրավունքներ, 
🔹«Կանայք, խաղաղություն և անվտանգություն» (WPS) օրակարգ, 
🔹գենդերային խնդիրների հետ կապված ապատեղեկատվություն 
🔹գենդերային տեսանկյունից խտրականության և անհավասարության այլ ձևերին առնչվող թեմաներ:
 
Ենթադրամաշնորհի չափը՝ 2 030 000 ՀՀ դրամ 



**
ԿՌԿ-ն խրախուսում է այն նախաձեռնությունները, որոնք ուժեղացնում են մարգինալացված ձայները, մարտահրավեր են նետում համակարգային անարդարություններին և խթանում են քաղաքականության փոփոխությունները:

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post