⏳Վերջնաժամկետը ` մարտի 30!!!
📢🇦🇲«Հայրենաճանաչություն և դպրոցական զբոսաշրջություն» 🆓 անվճար ծրագիր մարզաբնակ եւ երեւանաբնակ ուսուցիչների համար!!!
📌🇦🇲« Կազա» հիմնադրամը հրավիրում է մարզային և երևանաբանակ ուսուցիչներին առաջարկում ենք 9 առցանց դասախոսություն- քննարկումից և 3 գործնական այցից բաղկացած այս անվճար դասընթացը, որը կօգնի պլանավորել, վարել գիտելիքահեն ու թեմատիկ էքսկուրսիաներ։ 🟢Ծրագիրը նաև թույլ կտա քննարկել կարողունակությունների զարգացումն ու կրթական պետական չափորոշիչների հետ աշխատանքը, էքսկուրսիոն այցերում վերջիններիս ինտեգրման հնարավորությունը: ❗Առիթ կլինի նաև քննարկել միջառարկայական երթուղիներ, դասարանում ուսումնասիրվող նյութին գործնական կենսունակություն հաղորդելու համար։
❗Բանախոսները ոլորտի առաջատար ու փորձառու մասնագետներ են՝ մանկավարժներ, աշխարհագրագետներ, մշակութաբաններ, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր միավորելով իրենց փորձը՝ ուսուցիչներին կառաջարկեն փորձարկված երթուղիներ դպրոցական էքսկուրսիաների համար։
Post a Comment
Գրել մեկնաբանություն