⏳Վերջնաժամկետը ` մարտի 22!!!!
📢🏆🇦🇲Մրցույթ Գեղարքունիք, Տավուշ, Լոռի, Շիրակ եւ Վայոց Ձոր մարզերի փոքր համայնքային դպրոցների համար - դպրոցականների համար աստղագիտության թեմայով ուսումնական այցեր հյուրընկալելու համար!!!
❗Մրցույթ մարզերի դպրոցների համար
📌Space42-ը մեկնարկում է «Աստղադիտարանը Մարզերում» նոր նախագիծը, որը միտված է հասանելի դարձնել գիտությունը մարզերի դպրոցականների համար՝ հատկապես նրանց, ովքեր հաճախ զրկված են նման հնարավորություններից։ 🔭
📌 Մեկ տարի շարունակ «Աստղադիտարանը ձեր դպրոցում» նախագիծը իրականացնելուց թիմը բախվել է այն խնդրին, որ փոքր համայնքներում հնարավորությունները քիչ են և հիմնականում ծրագրեր են իրականացվում մեծ և Երևանին մոտ համայնքներում, այդ իսկ պատճառով ստեղծվեց այս ծրագիրը։
📌 Ծրագրի շրջանակներում Space42 թիմը՝ իր փորձառու մասնագետների հետ անվճար այցելություններ կիրականացնի համայնքային դպրոցներ՝ իրենց հետ բերելով ժամանակակից հզոր աստղադիտակներ։
🔭 Յուրաքանչյուր այցի ընթացքում աշակերտները կմասնակցեն հետաքրքիր, հանրամատչելի սեմինարների, որտեղ կծանոթանան աստղագիտության և տիեզերական հետազոտությունների վերջին նորություններին, իսկ երեկոյան կկազմակերպվեն աստղադիտումներ դպրոցի տարածքում՝ թույլ տալով երեխաներին սեփական աչքերով տեսնել տիեզերքի հրաշքները և ոգեշնչվել։
🆓Ծրագիրն անվճար է և հատկապես կենտրոնանում է սոցիալապես անապահով համայնքների վրա։
🔎Մրցույթին կարող են մասնակցել հետևյալ մարզերի գյուղական և փոքր քաղաքային համայնքների դպրոցները👇
• Գեղարքունիք
• Տավուշ
• Լոռի
• Շիրակ
• Վայոց Ձոր
❌ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, մարզկենտրոնները չեն կարող մասնակցել
‼️Կարևոր դրույթներ👇
• Սեմինար-աստղադիտման ծրագրի մասնակիցների քանակը` մինիմում 40, մաքսիմում 80
• Թիրախային խումբ՝ 5-10-րդ դասարանցիներ
• Յուրաքանչյուր մարզում ընտրվելու է երկու համայնք, յուրաքանչյուրում մեկ այցելություն
• Այցն իրականացվելու է ապրիլից նոյեմբեր ամիսներին
• Միջոցառումն իրականացվելու է երեկոյան ժամերի և հիմնականում շաբաթ/կիրակի օրերին։
❗Արդյունքները կհրապարակենք 2025թ. մարտի 31
📞 Հարցերի դեպքում զանգահարեք՝+374 41240420
❗️Ծրագիրն իրականացվում է ԵԳԱԾ «Գիտության հանրայնացման մրցույթի» ֆինանսավորմամբ, ԳԱԱ ԻԿՐԱՆետ ՄԿ-ի աջակցությամբ:
Post a Comment
Գրել մեկնաբանություն