Թոփ հրապարակումներ

Վիկիպեդիայում Ֆինանսատնտեսական հոդվածների խմբագրման մրցույթ

⏳Վերջնաժամկետը ` ապրիլի 6!!! 

📢Վիկիպեդիայում Ֆինանսատնտեսական հոդվածների խմբագրման մրցույթ, որի ակտիվ մասնակիցները հնարավորություն կստանան մասնակցելու Ծաղկաձորում կայանալիք Ֆինանսատնտեսական վիքիհավաքին, ինչպես նաեւ 4 մասնակից ստանալ գումարային մրցանակներ!!! 

📌🇦🇲«Վիքիմեդիա Հայաստանը» ABCFinance.am/ ՀՀ Կենտրոնական բանկի հետ համատեղ մայիսի 1-31-ը (18:00) հայերեն Վիքիպեդիայում կազմակերպում է ֆինանսատնտեսական հոդվածների խմբագրման մրցույթ։
 
🔎Մրցույթին կարող են մասնակցել և՛ փորձառու խմբագիրները, և՛ դեռ խմբագրել չիմացողները։ ❗Ապրիլի 9-29-ը կլինեն առցանց և առկա խմբագրման դասընթացներ (4 կամ 5 հանդիպում), իսկ մայիսի 1-31-ը՝ խմբագրման մրցութային փուլ։

🎉Մրցութային փուլի ամենաակտիվ մասնակիցները մայիսի 28-ից (մեկնում 10։30) հունիսի 1-ը (վերադարձ՝ 10։30) հնարավորություն կունենան մասնակցելու Ծաղկաձորում կայանալիք Ֆինանսատնտեսական վիքիհավաքին։

💰Կացության, սննդի և Երևան-Ծաղկաձոր-Երևան տեղափոխման ծախսերը հոգում են կազմակերպիչները։
 
 
🏆Ֆինանսատնտեսական վիքիամիս մրցույթի լավագույն 3 մասնակիցները կստանան դրամական մրցանակներ ՀՀ Կենտրոնական բանկի և հավաստագրեր «Վիքիմեդիա Հայաստանի» կողմից։ Լավագույն նորեկ մասնակիցը նույնպես կպարգևատրվի👇
🥇1-ին տեղ՝ 100․000 դր
🥈2-րդ տեղ՝ 75․000 դր
🥉3-րդ տեղ՝ 50․000 դր
🎖️Լավագույն նորեկ՝ 35․000 դր

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post