⏳ Վերջնաժամկետը ` մարտի 20!!!
📢 💰 Դրամաշնորհ - 🇦🇲 կին ձեռնարկատերերի համար!!!
ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի Գենդերային հավասարության պորտֆելը Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ, «Հարթակ #5. Հայաստանում կանանց տնտեսական հնարավորությունների հզորացում» ծրագրի շրջանակներում հայտարարում է դրամաշնորհային մրցույթ:
Հրավիրվում են դիմելու ներքոնշյալ արժեշղթաների մասնակիցները.
• Այգեգործություն, պտղաբուծություն,
• Բանջարաբոստանային կուլտուրաների, ոչ ավանդական, բարձրարժեք բույսերի մշակություն,
• Հացահատիկագործություն,
• Հատիկաընդեղենի մշակություն,
• Կարտոֆիլագործություն,
• Հատապտուղների մշակություն,
• Խաղողագործություն և գինեգործություն,
• Հավաքչարարությունից անցում դեպի մշակովի գյուղատնտեսության։
Ծրագիրը աջակցություն կտրամադրի Հայաստանի երեք մարզերում գյուղատնտեսական արժեշղթաներում ներգրավված երեք կին ձեռնարկատերերի՝ բարելավելու արժեշղթաների թույլ օղակները՝ խթանելով շղթաների օղակների միջև համագործակցությունը: Թիրախային մարզերն են Տավուշը, Լոռին և Վայոց Ձորը։ Դրամաշնորհի կարևոր պայմաններից մեկն այն է, որ ընտրված ծրագիրը աջակցի և նպաստի արժեշղթայում գործող այլ կանանց գործունեությանը։
Մրցույթի մասին մանրամասները և դիմումների ամբողջական փաթեթը զետեղված են հետևյալ
հղումով
Դիմումի փաթեթն ուղարկել genderequality.portfolio.am@undp.org էլ․ հասցեով մինչև սույն թվականի մարտի 20-ը, ժամը 17.00-ն։ Դիմումի և հայտարարության լեզուն հայերենն է։
Post a Comment
Գրել մեկնաբանություն