Թոփ հրապարակումներ

«Երիտասարդական տեղական քաղաքականության մշակում, համայնքային երիտասարդական աշխատանքի կազմակերպում և երիտասարդների մասնակցություն» թեմաներով դասընթացի մասնակիցների հավաքագրում

⏳Վերջնաժամկետը ` մարտի 28!!! 

📢🇦🇲«Երիտասարդական տեղական քաղաքականության մշակում, համայնքային երիտասարդական աշխատանքի կազմակերպում և երիտասարդների մասնակցություն» թեմաներով 🆓դասընթացի մասնակիցների հավաքագրում (18+) !!! 


📌🇦🇲ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «ԵՄ-ն հանուն կրթական բարեփոխումների» ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ հրավիրում է ՀՀ բոլոր մարզերից տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) և երիտասարդության ոլորտի ներկայացուցիչներին՝ մասնակցելու 50/50 ձևաչափով «Երիտասարդական տեղական քաղաքականության մշակում, համայնքային երիտասարդական աշխատանքի կազմակերպում և երիտասարդների մասնակցություն» խորագրով դասընթացին:

🟢Դասընթացի նպատակն է նպաստել Հայաստանում երիտասարդական տեղական քաղաքականությունների մշակմանը և համայնքային երիտասարդական աշխատանքի կազմակերպմանը տեղական ինքնակառավարման մարմինների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների կարողությունների զարգացման միջոցով։

🎉Ի՞նչ սպասել դասընթացից👇
👉երիտասարդական տեղական քաղաքականության սկզբունքների և մշակման մասին իրազեկվածություն,
👉համայնքային երիտասարդական աշխատանքի հնարավոր մոդելների և առանձնահատկությունների, ինչպես նաև երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով ԿԳՄՍՆ-ի կողմից դրամաշնորհային ծրագրի հայտի լրացման, հաշվետվությունների ներկայացման կարգի ու առանձնահատկությունների մասին տեսական գիտելիքներ և կիրառելի հմտություններ,
👉երիտասարդների մասնակցության վերաբերյալ ընկալումներ,
👉ներհամայնքային և միջհամայնքային կապերի ստեղծման, համախոհների և հավասարակիցների միջավայրում փորձի փոխանակման հնարավորություն,
👉երիտասարդական ոլորտի երկարամյա փորձառություն ունեցող մասնագետների կողմից մշակված ոչ ֆորմալ ուսուցման մեթոդաբանությամբ ու մոտեցումներով կրթական ծրագիր:

❗Դասընթացի անցկացման վայրը վերջնական հստակեցման փուլում է։ ❗Մասնակիցները կհյուրընկալվեն երկտեղանոց սենյակներում։

🆓Մասնակցությունն անվճար է։ 💰Մասնակիցների սննդի, կեցության և տրանսպորտային ծախսերը հոգում են կազմակերպիչները:

🎓Դասընթացի մասնակիցներին կտրամադրվի մասնակցության հավաստագիր։

🔎Դիմում հայտը պետք է ներկայացնել համայնքի անունից՝ հայտի մեջ միաժամանակ ներառելով համայնքից առաջադրվող չորս մասնակիցների՝ ՏԻՄ և երիտասարդական ոլորտի երկուական ներկայացուցիչների տվյալները:

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post