📢🇪🇺ԵՄ գործունեությամբ հետաքրքրված բակալավրիատի 3-4 կուրսերի, կամ մագիստրատուրայի ուսանողների համար «ԵՄ մոդել» սիմուլյացիոն խաղ անվճար ծրագիր Երեւանում - ապրիլի 14-22!!!
🎉Հետաքրքրվա՞ծ եք եվրոպական քաղաքականությամբ և միջազգային հարաբերություններով, ցանկանո՞ւմ եք զարգացնել ձեր բանակցային հմտությունները, հրապարակային խոսքը և քննադատական մտածողությունը և ուսանում եք բակալավրի վերջին կուրսերում կամ մագիստրատուրայում։
👉Եթե այո, բաց մի՛ թողեք այս հնարավորությունը։
📌Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հրավիրում է հայկական բուհերի բակալավրիատի 3-րդ կամ 4-րդ կուրսի, ինչպես նաև մագիստրատուրայի ԵՄ գործունեությամբ հետաքրքրված ուսանողներին մասնակցելու «ԵՄ մոդել» սիմուլյացիոն խաղին։
🟢Դուք հնարավորություն կունենաք զգալու, թե ինչպես է գործում Եվրոպական խորհուրդը, հանդես գալու ԵՄ անդամ պետությունների ղեկավարների դերում և համատեղ աշխատելու՝ կարևոր քաղաքական հարցի շուրջ համաձայնության հասնելու համար։
❗Ընտրված մասնակիցները կանցնեն ներածական և նախապատրաստական դասընթացներ՝ ավելին իմանալու Եվրոպական միության, ԵՄ հաստատությունների և որոշումների ընդունման գործընթացների մասին։
🗓️• Ամսաթվեր՝ 2025 թ. ապրիլի 14-22-ը
🇦🇲• Վայրը՝ Երևան, Հայաստան
📝Եթե հետաքրքրված եք, ապա դիմեք՝ ուղարկելով Ձեր ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակ (մինչև 500 բառ) DELEGATION-ARMENIA@eeas.europa.eu էլ. հասցեին։ Թեմա բաժնում նշեք «Model EU Application/ ԵՄ մոդել դիմում»։
❗Խնդրում են նկատի ունենալ․ դիմում ներկայացնելը չի երաշխավորում մասնակցությունը։❗ Բոլոր դիմումները կգնահատվեն մանրակրկիտ և միայն չափանիշներին համապատասխանող թեկնածուները կհրավիրվեն մասնակցության։
🔠Ծրագրի լեզուն՝ անգլերեն է։
Post a Comment
Գրել մեկնաբանություն