Թոփ հրապարակումներ

ՀՀ Արագածոտնի մարզի, Աշտարակ խոշորացված համայնքի 16+ ( առանց առավելագույն սահմանափակման ) բնակիչների համար սոցիալական ձեռներեցության թեմայով 🆓 անվճար ծրագիր!!!

⏳Վերջնաժամկետը ` ապրիլի 3!!! 

📢🇦🇲ՀՀ Արագածոտնի մարզի, Աշտարակ խոշորացված համայնքի 16+ ( առանց առավելագույն սահմանափակման ) բնակիչների համար սոցիալական ձեռներեցության թեմայով 🆓 անվճար ծրագիր!!! 


🏫«Դարձի՛ր Սոցիալական Ձեռներեց, զարգացրո՛ւ ՔՈ ՀԱՄԱՅՆՔԸ» ՀՀ Արագածոտնի մարզի, Աշտարակ խոշարացված համայնքի բնակիչների համար (#changemakers) հատուկ մշակված նոր կրթական ծրագիր, որը հնարավորություն կընձեռի քարտեզագրելու համայնքի ռեսուրսները և նախագծելու զարգացման նոր ծրագրեր,քայլեր, բիզնես մոդելներ, ինչպես «մեկնարկից հաջողության» հասնելու ողջ գործիքակազմն ու քարտեզը։

🤝 Կրթական ծրագիրն իրականցվում է 🏢 ՀՀ Արագածոտնի մարզի, Աշտարակ խոշարացված համայնքի համայնքապետարանի հովանավորությամբ և աջակցությամբ՝ համագործակցելով Սոցիալական Ձեռներեցների դպրոց, միջազգային ակադեմիայի հետ։ 

💬Ծրագրի նպատակն է՝
Աշտարակ խոշորացված համայնքի բնակիչների շրջանում իրականացնել գործարարության խթանման, բնակիչների տնտեսական դերի ակտիվազման և հզորացման նպատակով կրթական ծրագիր։
💬Ինչպես նաև ծրագիրը կնպաստի 16-75 տարեկան բնակիչների շրջանում՝ 
✔️ձեռնարկատիրական գիտելիքների, առաջնային կարիքների բավարարմանն ուղղված սեփական նախաձեռնությունների կազմակերպման հմտությունների ձևավորմանը և զարգացմանը, 
✔️համայնքի առաջնային կարիքների վեր հանման համար հատուկ մշակված գործիքների նախագշմանն ու կիրառմանը, 
✔️բնակիչների մասնակցությունը համայքնի առաջնային կարիքների վերհանման և լուծման գործընթացներում,
✔️կտրամարդրի տեղեկատվություն, թե
- ինչպե՞ս հիմնել սոցիալական ձեռներեցություն (բիզնես) և զարգացնել սեփական համայնքը,
- ինչպե՞ս համատեղել սիրելի աշխատանքը ձեռնարկատիրական գործունեության հետ, 
-ինչպե՞ս դարձնել քեզ շրջապատող միջավայրը ավելի բարեկարգ՝ հիմնելով համայնքահեն և պետականամետ սոցիալական ձեռներեցություն ՁԵՐ ՄԱՐԶՈՒՄ I ՀԱՄԱՅՆՔՈՒՄ,
-ինչպե՞ս ապահովել բնապահպանական, սոցիալական, տնտեսական, մշակությաին, կրթական սոցիալական ազդեցություն (դրական փոփոխություններ)՝ բնակվելով ՔՈ սիրելի ՀԱՄԱՅՆՔՈՒՄ (ՄԱՐԶՈՒՄ)։ 


❗️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ❗️
ℹ️ Մասնակցելու համար ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ ունենալ գործարար ոլորտի հատուկ հմտություններ, կարողություններ կամ բիզնես գաղափարներ։

ℹ️Լավագույն ՍՁ (բիզնես) գաղափարները ֆինանսավորվում են:

ℹ️Ծրագիրը ճկուն է և հարմարեցված է Ձեր զբաղվածությանը։ Կարող եք մասնակցել Ձեզ հարմար ժամանակացույցով՝ առանց անձնական և աշխատանքային գործընթացներից դուրս մնալու:

🚻 Ովքե՞ր կարող են դիմել👇ծրագրին ՝
✔️ՀՀ Արագածոտնի մարզի, Աշտարակ խոշորացված համայնքի 30 բնակավայրերի՝ Աշտարակ, Ագարակ, Աղձք, Անտառուտ, Ավան, Արագածոտն, Արուճ, Արտաշավան, Բազմաղբյուր, Բյուրական, Դպրևանք, Լեռնարոտ,Կարբի, Կոշ, Ղազարավան, 
Նոր Ամանոս,Նոր Եդեսիա,Նոր Երզնկա , Ոսկեհատ, Ոսկեվազ, Սաղմոսավան, Սասունիկ, Վերին Սասունիկ, Տեղեր, Ուշի, Ուջան, Փարպի, Օհանավան, Օշական, Օրգով 16-75 տարեկան կենսունակ և կենսախինդ բնակիչները հետևյալ տարբերակներով՝

ℹ️🚻 Տարբերակ առաջին
Աշտարակի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ կրթական ծրագրին կարող են մասնակցել այն անձինք, ովքեր ՝

● ընդգրկված են ընտանեկան նպաստի համակարգում և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում,
● ունեն հաշմանդամության 1- ին կամ 2 -րդ խումբ,
● ընտանիքներ, ովքեր ունեն հաշմադամություն ունեցող երեխաներ,
● պատերազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձինք 
● համարվում են զոհված զինծառայողների ընտանիքների անդամներ,
● 2023թ․ սեպտեմբերի 17-ին ԼՂ-ից բռնի տեղահանված և Աշտարակի խոշորացված համայնքում բնակվող ընտանիքների անդամներ,
● բազմազավակ (երեք և ավելի երեխա ունեցող) ընտանիքի անդամներ,
● ընտանեկան բռնության ենթարկված, ամուսնալուծված անձինք, միայնակ մայրեր,
● ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ընդգրկված միայնակ մայրեր,
● 63+ տարիքի անձինք, ովքեր չունեն զբաղվածություն,
● Աշտարակ համայնքի հեռավոր բնակավայրերում բնակվող անձինք,
●կյանքի այլ դժվարին իրավիճակում գտնվող անձինք։

Ինչպե՞ս դիմել․
💯 Դիմելու վերջնաժամկետը՝ ապրիլի 3, 2025։
 💯Կրթական ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար՝ լրացրե՛ք հետևյալ հայտադիմումը՝ ©️ https://forms.gle/4SU9nrzrxsH8vDm46 ։ 

❗️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ❗️
ℹ️ ♿️ Մեր կրթական ծրագրին կարող են մասնակցել հաշմանդամություն ունեցող անձինք (հասանելի կրթություն այդ թվում նաև լսողության և տեսողության խնդիրներ ունեցողների համար)։


 ℹ️🚻 Տարբերակ երկրորդ
Սեփական նախաձեռնությամբ և ցանկությամբ կրթական ծրագրին կարող են միանալ Աշտարակ խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերի այն բնակիչներ, ովքեր 16-75 տարեկան են, բնակվում են Աշտարակ համայնքում, կենսունակ են՝

©️ չգիտեն ինչպես հիմնել սոցիալական ձեռնարկություն (բիզնես),
©️ ունեն գործող կամ մեկնարկի փուլում գտնվող Սոցիալական (բիզնես) ձեռնարկություն,
©️ ցանկանում են հիմնել նորարական գյուղատնտեսական և այլ ոլորտներում սոցիալական ձեռնարկություն (բիզնես),
©️ ունեն հասարակական կազմակերպություններ (ՀԿ) և հիմնադրամներ,
©️ հանդիսանում են սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ (ՍՊԸ) հիմնադիրներ կամ թիմակիցներ,
©️ հանդիսանում են անհատ ձեռնարկատերեր (ԱՁ), փակ բաժնետիրական ընկերությունների (ՓԲԸ) հիմնադիրներ,
©️ հանդիսանում են պետական, մասնավոր և հասարակական սեկտորի տարբեր կառույցների ղեկավարներ և աշխատակիցներ:

📌 ՍՁ կրթական ծրագրի կառուցվածքը՝ ⤵️
📅 Շաբաթական 2-3 հանդիպում,
⏱ Յուրաքանչյուր հանդիպման տևողությունը՝ 1,5 ժամ, 
📍 Կրթական ծրագրի տևողությունը 2 ամիս ,
📍շաբաթական 1 տեսական և 1 պրակտիկ դաս + անհատական խորհրդատվություն,
📍Կրթությունն իրականացվում է հիբրիդային ձևաչափով,
📍Լավագույն ՍՁ/բիզնես գաղափարները ֆինանսավորվում են։

 ❗️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ❗️
©️Կրթական խմբում կընդգրկվեն առաջին և երկրորդ փուլերը հաղթահարած և բարձր միավորներ հավաքած մասնակիցները։
©️Ծրագրի մասնակիցները կընտրվեն գրավոր՝ թեստ, բանավոր՝ հարցազրույցի միջոցով։ 

(Դիմում-հայտի լրացումը պարտադիր է մինչև ս/թ ապրիլի 3-ը ներառյալ։ Թեստը և հարցազրույցը կիրականացվի ս/թ ապրիլի 5-10-ը ներառյալ)։ 

  ---- Տեղերը սահմանափակ են:
  
©️Դե՜ ինչ, եթե ցանկանում ես զարգացնել Քո համայնքը, ցանկանում ես հիմնել սեփական գործդ Աշտարակ համայնքում, ապա այս ծրագիրը Քեզ համար է, սկսի՛ր հենց հիմա՝ լրացրու հայտադիմումը 🔗 https://forms.gle/4SU9nrzrxsH8vDm46 ։ 

🆗 Մասնակցելով Դուք կունենաք հետևյալ հնարավորությունները՝ 
⭐սովորել լուծել հասարակության սոցիալական խնդիրները ձեռնարկության (բիզնեսի) հիմնելու միջոցով, 
⭐ինչպես զարգացնել Ձեր համայնքը՝ հենվելով համայնքի ռեսուրսների վրա,
⭐գեներացնել և վալիդացնել ՍՁ/ բիզնես գաղափարներ,
 ծանոթանալ սոցիալական ազդեցության մոդելներին,
⭐ զարգացնել հաջողակ ձեռներեցին բնորոշ գործարար և ստեղծարար մտածողություն,
⭐ մշակել բիզնես մոդել,
⭐ ձեռք բերել սոցիալական և կոմերցիոն շուկաների ուսումանսիրության և վերլուծության հմտություններ,
⭐ սովորել բիզնես սկսելու համար անհրաժեշտ «Hard, soft skills» հմտություններ, ներառյալ` Excel, Google Form, Gmail, PPT,
⭐ձեռք բերել կառավարման, մարքեթինգի և վաճառքի հմտություններ,
⭐ ձեռք բերել ներդրումներ ներգրավելու հմտություններ,
⭐ ձեռք բերել ՍՁ ֆինանսական պլանավորման և կառավարման հմտություններ,
⭐մշակել դրամաշնորհային հայտերի փաթեթներ,
 ինչպես իրականացնել ֆոնդհայթայթում,
⭐բարելավել բիզնես գաղափարներ ներկայացնելու (Pitching) հմտություններ,
⭐ձեռք բերել ամուր գործարար կապեր,
⭐ձեռք բերել համայնքի խնդիրները վերհանելու, ռեսուրսները ⭐քարտեզագրելու և կիրառելու մեթոդներ և մեխանիզմներ,
⭐ անմիջապես հանդիպումից հետո ստանալ կրթական ծրագրի ընթացքում ուսուցանվող բոլոր նյութերն ու գործիքները։


🆗 Եթե մտածում եք, թե ինչպե՞ս է հնարավոր հասնել այս ամենին, ապա ծանոթացեք մեր ծրագրի առավելություններին 
📒 աշխատանք մինչև 100-ից ավել միջազգային փորձագետների հետ՝ դասական և ժամանակակից մոտեցումների համադրմամբ,
📒 Մինչև 18 կրթական մոդուլներ,
📒 Ավելի քան 20 ՍՁ կրթական գործիքներ և մեթոդներ,
📒 Մենթորի խորհրդատվության և ուղեկցող - խորհրդատուի (Tracker) աջակցություն,
📒 Մեր կառույցի կողմից 2 Լավագույն ՍՁ գաղափարի ֆինանսավորում,
📒 80% պրակտիկ կրթություն՝ յուրաքանչյուր տեսական նյութ ամրապնդվում է հատուկ մշակված պրակտիկ գործիքներով և խաղային տեխնիկաներով,
📒 հանդիպում քննարկումներ կայացած գործարարների հետ,
📒Հանդիպումներ պետական, մասնավոր, հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ,
📒 Խորհրդատվություն Ձեր բիզնես մոդելի ուժեղ և թույլ կողմերի վերաբերյալ,
📒 Կրթության ընթացքում բոլոր նյութերի և գործիքների հասանելիություն,
📒 Եռալեզու, բազմաֆունկցիոնալ ներառական կրթական հարթակ,
📒 ՍՁ համայնքին ադամակցելու և շարունակական կրթություն, խորհրդատվություն ստանալու հնարավորություն։


Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post