⏳Վերջնաժամկետը ` մարտի 31!!!
📢🇦🇲 Աշտարակ համայնքի,16- 30 տարեկան երիտասարդների համար, «Երիտասարդների Ձայնը» խորագրով 🆓 անվճար ծրագիր!!!
🎉Սիրում ե՞ս համայնքդ և ցանկանում ես ազդեցություն ունենալ որոշումների կայացման վրա։ ❗«Երիտասարդների Ձայնը» ծրագիրը քո հնարավորությունն է դառնալու ավելի իրազեկ, ձեռք բերելու կարևոր հմտություններ և մասնակցելու համայնքիդ զարգացմանը։
🎉Ինչու՞ մասնակցել👇
✅ Ծանոթանալու քաղաքացիական գործընթացներին և տեղական ինքնակառավարմանը (ապրիլ 2025),
✅ Մասնակցելու փորձառու մասնագետների մենթորության ծրագրին(մայիս-հուլիս 2025),
✅ Ներգրավվելու համայնքային հաքաթոնին և հանդիպելու համայնքի տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ(հուլիս 2025),
✅ Զարգացնելու առաջարկներ համայնքային խնդիրների լուծման համար և ներկայացնել դրանք համայնքի ավագանուն(հուլիս-օգոստոս 2025),
✅ Շփվելու ակտիվ երիտասարդների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և ոչ միայն։
🔎 Ո՞վ կարող է դիմել👇
✔ 16-30 տարեկան երիտասարդներ Աշտարակ խոշորացված համայնքի բոլոր բնակավայրերից,
✔ Կանայք և խոցելի խմբերի ներկայացուցիչներ (ներառյալ Արցախից բռնի տեղահանված երիտասարդներ),
✔ Քաղաքացիական գործընթացներով հետաքրքրված և համայնքի զարգացմանն աջակցելու պատրաստակամություն ունեցող անձինք։
📩 Լրացուցիչ տեղեկատվության համար՝ info@ubgo.am
‼️ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, մասնակցությունը ծրագրի բոլոր փուլերին պարտադիր է։
Post a Comment
Գրել մեկնաբանություն