Թոփ հրապարակումներ

Դպրոցներում գերմաներեն սովորող 15-17 տարեկան աշակերտների համար , ամբողջական փոխհատուցմամբ ծրագիր 🇩🇪Գերմանիայում

⏳Վերջնաժամկետը ` ապրիլի 10!!! 

📢🇦🇲Դպրոցներում գերմաներեն սովորող 15-17 տարեկան աշակերտների համար , ամբողջական փոխհատուցմամբ ծրագիր 🇩🇪Գերմանիայում!!! 

📌🇩🇪Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն աշխարհում գերմաներենի դասավանդումը խթանելու և օտարերկրյա դպրոցների՝ գերմաներենի բարձր առաջադիմություն ունեցող աշակերտներին պարգևատրելու նպատակով հիմնել է «Deutschland Plus» մրցանակային ծրագիրը, որն իրականացնում է Գերմանիայի դաշնային երկրամասերի կրթության և մշակույթի նախարարների խորհրդի Մանկավարժական փոխանակման ծառայությունը (ՄՓԾ/PAD): 

🔎Այն աշակերտները, որոնք կբավարարեն ստորև ներկայացվող պահանջները, կարող են դիմել Գերմանիայում անցկացվելիք երեքշաբաթյա ուսումնական ծրագրին👇
👉Գերմանիա մեկնելու օրվա դրությամբ աշակերտը պետք է լինի առնվազն 15, առավելագույնը՝ 17 տարեկան,
👉ունենա ՀՀ քաղաքացիություն կամ առնվազն երեք տարվա մշտական կացություն Հայաստանում,
👉ունենա գերմաներենի իմացության B1 մակարդակ,
👉ցուցաբերի միջմշակութային և սոցիալական շփման ունակություններ,
👉լիարժեք պատվաստված լինի կարմրուկի դեմ։

🗓️Այցը տեղի կունենա նախնական տվյալներով 22.08.2025թ. - 10.09.2025թ.:

💰Ճամփորդական ծախսերը սկզբունքորեն պետք է հոգան մասնակիցներն անձամբ, սակայն յուրաքանչյուր մասնակցի կտրամադրվի 700 եվրո օժանդակություն։ 

ℹ️ Մանրամասները ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանատան կայքում 


Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post