⏳Վերջնաժամկետը ` ապրիլի 15!!!
📢🇦🇲ՀՊՏՀ-ի «Հաշվապահական հաշվառում և աուդիտ», «Ֆինանսներ», «Կառավարում» ֆակուլտետների 1-4-րդ կուրսի եւ ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի «Հաշվապահական հաշվառում», «Ֆինանսներ» մասնագիտության 2-3-րդ կուրսի ուսանողների համար անվանական 💰կրթաթոշակ!!!
📌Կարևորելով որակյալ կրթության և փորձառու մասնագետների առկայությունը՝ iNFOEXPERT ընկերությունը հայտարարում է 2025 թվականի անվանական կրթաթոշակի մրցույթ՝ նախատեսված ՀՊՏՀ-ի և ՀՊՏՀ Ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողների համար։ 🟢Մրցույթը հնարավորություն է ընձեռում լավագույն ուսանողներին ստանալ ֆինանսական աջակցություն, զարգացնել մասնագիտական հմտությունները ոլորտի առաջատար ընկերությունում, որն արդեն 28 տարի գործում է ՀՀ շուկայում։
🎉Ի՞նչ կստանան ուսանողները` մասնակցելով մրցույթին👇
👉Անվանական կրթաթոշակ՝ 250.000 դրամ մեկ ուսումնական տարվա համար,
👉Անվճար մասնակցություն iNFOEXPERTACADEMY-ում կազմակերպվող դասընթացներին,
👉Փորձառության հնարավորություն,
👉Ներգրավվածություն iNFOEXPERT ընկերության կամավորական աշխատանքներին,
👉Լավագույններին աշխատանքի առաջարկ iNFOEXPERT ընկերության կողմից:
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Գրել մեկնաբանություն