Թոփ հրապարակումներ

Ամառային դպրոց Իտալիայում

⏳Վերջնաժամկետը ` փետրվարի 21!!! 

📢Լեռնային տարածաշրջաններում կայուն զարգացման թեմայով ամառային դպրոց 🇮🇹Իտալիայում ` 🗓️հունիսի 23- հուլիսի 8!!! 

📌IPROMO 18-րդ ամառային դպրոցն կազմակերպվում է ՄԱԿ-ի Պարենի եւ Գյուղատնտեսության կազմակերպության կողմից - Թուրինի եւ Տուսկիյայի համալսարանների հետ համագործակցությամբ եւ Իտալիայի ԱԳՆ-ի հովանավորությամբ։ 

🟢Դպրոցի այս տարվա թեման է "Glaciers: understanding, preserving and adapting to climate change" եւ նվիրված է լինելու սառցադաշտերի պահպանմանը եւ այդ էկոհամակարգի վրա կլիմայի փոփոխության ազդեցությանը։

🔎Կարող են դիմել ցանկացած երկրից ( հատկապես լեռնային, կամ ցածր եկամուտ ունեցող երկրներից); հատկապես կենսաբանության, կլիմայի, բնապահպանության, աշխարհագրության բնագավառներում բարձրագույն կրթությամբ եւ փորձառությամբ մասնագետներ։

💰Կազմակերպիչները ապահովում են կեցությունը, միջոցառումներին մասնակցությունը, իսկ արտագնա ճանապարհածախսի փոխհատուցման համար տրամադրում սահմանափակ թվով կրթաթոշակ։

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post