☝Նշված կրթաթոշակային որևէ տեղի համար դիմում-հայտեր չներկայացնելու կամ թափուր մնալու պարագայում կրթաթոշակային տեղերը կվերաբաշխվեն:
❗️ՉԺՀ բուհերում մագիստրատուրայի և դոկտորանտուրայի կրթություն ստանալու համար դիմած թեկնածուները պետք է ստանան չինարենի իմացության քննության 4-րդ մակարդակի (HSK4) վկայական՝ անգլերենով չինարեն սովորելու համար հատկացված մեկ տարում։
☝Մրցույթին կարող են մասնակցել բուհերի շրջանավարտները, ավարտական կուրսում սովորողները, թեկնածուական և գիտահետազոտական աշխատություններ կատարող գիտնականները, վերջին 2 տարվա ընթացքում չինարենի, մշակույթի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական գործունեություն ծավալող ՀՀ քաղաքացիները:
⚠️Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են դիմել միայն մեկ մասնագիտության և մեկ կրթական աստիճանի համար:
Post a Comment
Գրել մեկնաբանություն