ՀՀ մարզերում 6 երիտասարդական կենտրոններ ստեղծելու նպատակով դրամաշնորհային մրցույթ

⏳Վերջնաժամկետը ` հունվարի 8!!! 

📢🇦🇲ՀՀ մարզերում 6 երիտասարդական կենտրոններ ստեղծելու նպատակով 💰դրամաշնորհային մրցույթ!!!! 


📌ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում 2025 թվականին 6 երիտասարդական կենտրոնների ստեղծման նպատակով:

❗Մրցույթի շրջանակում հաղթող կարող են ճանաչվել 1-ից ավելի մասնակիցներ։ 

☝️Առաջարկվող երիտասարդական կենտրոնի տարածքը կարող է լինել ինչպես համայնքապատկան, այնպես էլ մասնավոր կամ սեփական տարածք:
🎉Երիտասարդական կենտրոնում պետք է իրականացվի արհեստավարժ երիտասարդական աշխատանք՝ ուղղված 13-18 տարեկան պատանիների և 18-35 տարեկան երիտասարդների անձնային զարգացման, սոցիալական ներառման և ակտիվ քաղաքացիության ձևավորմանը, երիտասարդների կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, կրթական, մշակութային, սոցիալական բնույթի հետաքրքրությունների և նախասիրությունների բավարարմանը, երիտասարդական հիմնախնդիրների լուծմանը, հասարակական կյանքի բոլոր ոլորտներում երիտասարդների մասնակցության ապահովմանը և որոշումների կայացման հարցում մասնակցության մակարդակի բարձրացմանը՝ ներառելով աշխատանքից և ֆորմալ կրթությունից դուրս մնացած երիտասարդներին:

❗Երիտասարդական կենտրոնը պետք է ապահովի համայնքում բնակվող բոլոր երիտասարդների՝ կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններից օգտվելու հասանելիությունը: ❗Երիտասարդական կենտրոնի տարածքը պետք է հարմարեցված լինի հաշմանդամություն ունեցող երիտասարդներին:


Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post