«Երիտասարդ մասնագետների Խորհրդարանական ծրագիր 2025»


⌛Վերջնաժամկետը` դեկտեմբերի 10!!! 

🔔Երիտասարդ մասնագետների համար ծրագիր 🇦🇲ՀՀ Ազգային Ժողովում!!! 

📌🇦🇲Միջազգային հարաբերություների ազգային ժողովրդավարության ինստիտուտը (ԱԺԻ/NDI) և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հրավիրում են հայաստանյան երիտասարդներին դիմելու «Երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագիր 2025»-ին: Ծրագրի ընտրված մասնակիցները հնարավորություն կունենան աշխատելու Ազգային ժողովի պատգամավորների գրասենյակներում, խմբակցություններում, մշտական հանձնաժողովներում և աշխատակազմի վարչություններում։

🟢Ծրագիրը մեկնարկելու է 2025 թվականի գարնանային նստաշրջանում՝ մարտ ամսին և տևելու է ինն ամիս (մարտ-հուլիս, սեպտեմբեր-դեկտեմբեր)։ 🎉Այդ ժամանակահատվածում երիտասարդ մասնագետները կծանոթանան օրենսդրական գործընթացներին, քաղաքացիների հետ աշխատանքներին, խորհրդարանական դիվանագիտությանը և կառավարության նկատմամբ խորհրդարանական վերահսկողության գործընթացներին։ ❗Նրանցից յուրաքանչյուրը ունենալու է անմիջական ղեկավար Ազգային ժողովի պատգամավորներից կամ աշխատակազմի ղեկավար կազմից։ Երիտասարդները ունենալու են նաև մենթորներ՝ նախորդ տարվա ծրագրի մասնակիցներից, ովքեր աջակցելու են ծրագրում արագ ինտեգրվելու և աշխատանքը արդյունավետ կազմակերպելու հարցերում։ Նրանց համար կազմակերպվելու է մասնագիտական կարողությունների զարգացման դասընթացներ՝ միջազգային ու տեղական փորձագետների ներգրավմամբ: 

❗«Երիտասարդ մասնագետների խորհրդարանական ծրագիր»-ը բացառիկ հնարավորություն է հայաստանյան երիտասարդների համար՝ աշխատելու Ազգային ժողովի պատգամավորների և աշխատակազմի հետ, ծանոթանալու խորհրդարանական աշխատանքներին և մոտ գտնվելու որոշումների կայացման գործընթացներին։ ❗Ծրագրի տևողութան ամբողջ ընթացքում երիտասարդները հնարավորություն են ունենալու շփվելու Ազգային ժողովի պատգամավորների և աշխատակազմի հետ, ինչպես նաև միջազգային և հայաստանյան քաղաքական և հասարակական գործիչների հետ։

🔎Ծրագրին կարող են դիմել բակալավրի աստիճան ունեցող այն երիտասարդները, ովքեր ունեն իրավագիտութուն, քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, տնտեսագիտություն, հանրային ֆինանսներ և բյուջեի կառավարում, հաղորդակցություն, ժուռնալիստիկա, հանրային կառավարում, հանրային կապերի և խորհրդարանի հետ առնչություն ունեցող այլ մասնագիտություններ։ 

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post