Երիտասարդ ձեռներեցների համար YTILI 2025 ծրագիր ԱՄՆ-ում

⏳Վերջնաժամկետը` դեկտեմբերի 5!!!

📢Երիտասարդ ձեռներեցների համար YTILI 2025 📊 ծրագիր 🇺🇲 ԱՄՆ-ում!!! 

📌 YTILI ծրագիրը ուղղված է եվրոպացի երիտասարդ ձեռներեցների ներգրավմանը, բիզնես առաջնորդների միջատլանտյան երկխոսության զարգացմանը եւ կայուն միջմշակութային համագործակցության ստեղծմանը։ 

📌Ծրագիրը երիտասարդ ձեռներեցներին հնարավորություն է ընձեռում աշխատել ԱՄՆ-ի պետական եւ մասնավոր գրասենյակներում, ավելին իմանալ ձեռներեցության, նորարարության եւ Միջատլանտյան կապերի շուրջ։
❗ Ծրագիրն բաղկացած է լինելու 🖥️ վիրտուալ հանդիպումներից եւ ԱՄՆ-ում փոխանակումից։ 

📌Ծրագրի ավարտին մասնակիցները ընդգրկում են շրջանավարտների ցանցում։

📝Ծրագրին կարող են դիմել մի շարք երկրներից (այդ թվում 🇦🇲 Հայաստան); 25-35 տարեկան, բիզնես, կամ սոցիալական ձեռներեցության բնագավառում առնվազն 2 տարվա փորձառությամբ, 🇬🇧 իմացությամբ ձեռներեցներ։

💰Կազմակերպիչները փոխհատուցում են կեցությունը, ներքին տրանսպորտը, բժշկական ապահովագրությունը, ճանապարհածախսը, աջակցում J-1 վիզայի ստացման հարցում։ 


Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post