Շրջանաձեւ տնտեսությանը նվիրված հեքեթոն

⏳Վերջնաժամկետը ` հոկտեմբերի 9!!! 

📢Շրջանաձեւ տնտեսությանը նվիրված հեքեթոն `📅 հոկտեմբերի 19-20!!! 

🎉Ունե՞ք գաղափար, որը կօգնի երկար պահել ապրանքներն օգտագործման մեջ: 🎉Արդյո՞ք ձեր գաղափարն առաջ կմղի ռեսուսրների արդյունավետ օգտագործումը, վերօգտագործումը, վերանորոգումը, վերամշակումը, կամ կոմպոստացումը: 🎉Ցանկանու՞մ եք օգնել Հայաստանին դառնալ ավելի կայուն: 🎉Ուզու՞մ եք նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը։ 🔥Ապա Circulathon-ը Ձե՛զ համար է: 

🙌Միացե՛ք երկօրյա հետաքրքիր միջոցառմանը, որը նվիրված է նորարարություններին և կայուն լուծումներին: ❗Circulathon-ը դինամիկ hackathon է, որը թիրախավորում է շրջանաձև տնտեսության թեման: Այստեղ մասնակիցները կմիավորվեն՝ զարգացնելու բեկումնային գաղափարներ, որոնք հասարակության մարտահրավերները կարող են փոխակերպել շրջանաձև բիզնես հնարավորությունների:  

🔎Կարող են մասնակցել 18 տարեկանը լրացած բոլոր հետաքրքրվածները ` անհատական, կամ թիմային տարբերակով։

💰Այն մասնակիցների համար, ովքեր Երևանից չեն, կտրվի գիշերակաց և տրանսպորտային տեղափոխում.
❗Միջոցառման ընթացքում կտրամադրվի սնունդ:



Previous Post Next Post