Մասիս խոշորացված համայնքի գյուղերում բնակվող տեղացի եւ Արցախից տեղահանված երիտասարդների համար ծրագիր

⏳Վերջնաժամկետը ` հոկտեմբերի 28!!!

📢🇦🇲Մասիս խոշորացված համայնքի գյուղերում բնակվող տեղացի եւ Արցախից տեղահանված երիտասարդների համար 🆓 ծրագիր!!! 

📌🇦🇲 «Հայաստանի Կորպուս» զարգացման նախաձեռնություն ՀԿը հրավիրում է Մասիս խոշորացված համայնքի 26 գյուղերի և Մասիս քաղաքի երիտասարդներին մաս կազմելու զարգացման ծրագրի, որի նպատակն է ստեղծել սոցիալական ներառման նոր հարթակներ համայնքում:

🟢Այս կենսական նշանակության ծրագրի ընթացքում մասնակիցները, անցնելով հինգ տեսական և գործնական փուլերի միջով,
🎯 գիտելիքներ են ձեռքբերելու տեղական և միջազգային մակարդակներում զարգացումը խթանելու վերաբերյալ: ❗Դասընթացներն իրականացնելու են ՀՀ-ում ոլորտի լավագույն փորձագետները,
🎯 գործնականում կարևոր ներդրում են ունենալու իրենց բնակավայրերի կարողությունների վերհանման և մոբիլիզացման գործում՝ սովորելով և կիրառելով կարողությունների վերհանման մեթոդաբանությունն ու իրականացնելով նպատակային կամավորություն,
🎯 մշակելու են համայնքում սոցիալական ներառումը խթանող ծրագրեր և ստանալու են ֆինանսավորում ծրագրերի իրականացման համար,
🎯 հնարավորություն են ունենալու դառնալ համահեղինակներ «ՀՀ-ում կարողությունների վրա հիմնված սոցիալական ներառման» մոդելի:

📅Սկիզբ՝ նոյեմբեր 2024
📅Ավարտ՝ հունիս 2025

❗Իրականացման վայր՝ Մասիս խոշորացված համայնք, Արարատի մարզ:

🎓Ծրագրի ավարտին մասնակիցներին տրվելու է վկայական, ինչպես նաև գործնական աշխատանքը հավաստող փաստաթուղթ:

🏆Ծրագրի շրջանակում տրամադրվում է նաև մասնակիցների ճանապարհածախսը:

🔎Ծրագրին կարող են մասնակցել երիտասարդներ, ովքեր👇
✅ 16-35 տարեկան են,
✅ բնակվում են Մասիս խոշորացված համայնքի 26 գյուղերում կամ Մասիս քաղաքում,
✅ տեղաբնակ են կամ Արցախից բռնի տեղահանված,
✅ պատրաստակամ են ներգրավվելու ծրագրի բոլոր փուլերին,
✅ ցանկանում են գործնականորեն աջակցել տեղահանված բնակչության սոցիալական ներառմանը համայնքում:

❗Տեղերի սահմանափակ լինելու պատճառով միայն 36 երիտասարդների է ընձեռվելու մասնակցության հնարավորությունը: 

  

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post