Հայագիտական հրատապ և կարևոր աշխատությունների թարգմանությանն ու հանրայնացմանը նվիրված աշխատանքների համար 💰դրամաշնորհ


⏳Վերջնաժամկետը ` հոկտեմբերի 22!!! 

📢Հայագիտական հրատապ և կարևոր աշխատությունների թարգմանությանն ու հանրայնացմանը նվիրված աշխատանքների համար 💰դրամաշնորհ!!! 


📌Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամը կազմակերպում է հայագիտական հրատապ և կարևոր աշխատությունների թարգմանության ու հանրայնացման նպատակով 2024 թ. դրամաշնորհներ տրամադրելու մրցույթ։

❗Ընդունվում են հայտեր հետևյալ ուղղություններով՝
👉հայագիտության հիմնահարցերին նվիրված հիմնարար աշխատությունների թարգմանություններ,
👉հայագիտության առանձին գիտաճյուղերում կատարված հրատապ և կարևոր աշխատությունների թարգմանություններ,
👉հայոց պատմության կեղծարարության ու հայկական մշակույթի յուրացման փորձերի բացահայտմանը և դրանց սնանկության հիմնավորմանը միտված աշխատությունների թարգմանություններ,
👉Հայաստանի, հայ ժողովրդի, հայոց պատմության իրողությունների և հայկական մշակույթի ճանաչելիության բարձրացմանն ու հանրահռչակմանը նպաստող աշխատությունների թարգմանություններ,
👉այնպիսի թարգմանություններ, որոնք արտերկրում հայագիտությանն առնչվող շրջանակներին հասանելի կդարձնեն հայագիտական՝ մինչ այդ անհայտ կամ անհասանելի ուսումնասիրություններ։
 
❗Մրցույթին պետք է ներկայացվեն հայերենով արդեն հրատարակված և թարգմանության պատրաստ աշխատություններ։

 ❗Մրցույթին չեն կարող ներկայացվել՝
👉փաստաթղթերի ժողովածուներ,
👉գիտաժողովի նյութերի ժողովածուներ,
գիտական հանդեսների (պարբերականների) համարներ,
նախորդ մրցույթներին մասնակցած և 
👉ֆինանսավորման չերաշխավորված աշխատություններ։

📝🇦🇲ՀՀ գիտական կազմակերպություններում և բարձրագույն ուսումնական հաստատություններում զբաղված ու գիտական աստիճան ունեցող գիտական աշխատողները, վերոհիշյալ ուղղություններով հետազոտությունների հրատարակության համար Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամից աջակցություն ակնկալելու դեպքում, պետք է hիմնադրամի էլ. հասցեին (armenianstudiesfoundation@gmail.com) ուղարկեն համապատասխան հայտեր՝ երաշխավորված գիտական կազմակերպության կամ բարձ­րա­գույն ուսումնական հաստատության գիտական խորհրդի կողմից, ինչպես նաև երկու երաշխավորական կարծիք։



Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post