ԱԲ-ի բնագավառում պրակտիկայի հնարավորություն ԱՄԷ-ում

⏳Վերջնաժամկետը ` փետրվարի 28!!! 

⏰Հայտերի ընդունումը կմեկնարկի հունվարի 1-ից!!! 

📢Բակալավրիատի ուսանողների համար, ամբողջական փոխհատուցմամբ գիտա-հետազոտական պրակտիկայի ծրագիր 🇦🇪ԱՄԷ-ում!!! 

📌Արհեստական բանականության ոլորտում MBZUAI համալսարանի կողմից առաջարկվող UGRIP պրակտիկայի ծրագիրն ուսանողների համար հրաշալի հնարավորություն է ծանոթանալ ԱԲ-ի տաղանդավոր ուղեղների հետ։ 

🟢Չորսշաբաթյա ծրագրի շրջանակում, համալսարանի Աբու Դաբիի կամպուսում տեղացի եւ արտասահմանցի ուսանողներին հնարավորություն կունենան աշխատելու հետազոտական նախագծերի վրա, զարգացնել պաշտոնական ցանցը , ստանալ մենթորային աջակցություն եւ հետագա ուսման համար ռեկոմենդացիա։ 

❗Հետազոտությունների ուղղություններն են👇
👉Համակարգչային տեսլական,
👉Մեքենայական ուսուցում,
👉Բնական լեզվի մշակում։

💰Կազմակերպիչները տրամադրում են կրթաթոշակ, ապահովում կեցությունը, փոխհատուցում ավիատոմսերի, վիզայի, բժշկական ապահովագրության ծախսերը, հնարավորություն ընձեռում մասնակցել սոցիալ-մշակութային միջոցառումների։

🔎Կարող են դիմել ցանկացած երկրից, STEM եւ հարակից բնագավառներում Բակալավրիատի 3-5 րդ կուրսերում սովորող ուսանողներ։



Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post