Կրթական բարեփոխման թեմայով երիտասարդական հեքեթոն Գյումրիում

⏳Վերջնաժամկետը ` հոկտեմբերի 15!!! 

📢Կրթական բարեփոխման թեմայով երիտասարդական հեքեթոն 🇦🇲Գյումրիում ` 📅 նոյեմբերի 8-10!!! 

🚀 Ունե՞ք գաղափար, որը կարող է հեղափոխել կրթությունը Հայաստանում։

📌Միացե՛ք Garage48-ի և Իմփաքթ Հաբ Երևանի EdTech հեքեթոնին և կյանքի կոչե՛ք Ձեր գաղափարները ընդամենը երեք օրվա ընթացքում:

📅 Երբ. Նոյեմբերի 8-10, 2024
🏢 Որտեղ. Իմփաքթ Հաբ Գյումրի, Գյումրի (Շիրակացի 8/8) Impact Hub Gyumri

🔎 Եթե դուք 16-30 տարեկան եք և բնակվում եք Հայաստանում, ապա շտապե՛ք դիմել։ 🎉Անկախ նրանից՝ ավագ դպրոցի աշակերտ եք, համալսարանի ուսանող, թե երիտասարդ մասնագետ, սա Ձեր հնարավորությունն է՝ իրական ազդեցություն ունենալու կրթության վրա։ 🔥Կոչ են անում Հայաստանի տաղանդավոր երիտասարդներին միասին հավաքվել, համագործակցել և ստեղծել նորարարական լուծումներ, որոնք կարող են փոխել կրթության ապագան:

💡 Անկախ նրանից՝ ծրագրավորող եք, դիզայներ, կրթական տեխնոլոգիաների սիրահար, բիզնես գաղափարներով հագեցած մարդ, թե ուսանող՝ մեզ պետք է Ձեր ստեղծարարությունը։ Ստեղծե՛ք կրթական տեխնոլոգիաների նոր լուծումներ, սովորե՛ք ոլորտի մասնագետներից և աջակցե՛ք Հայաստանում ստարտափ համայնքի զարգացմանը։ ❗Դուք նաև հնարավորություն կունենաք ձեռք բերելու գործնական փորձ, զարգացնելու 21-րդ դարի կարևոր հմտություններ, ինչպիսիք են առաջնորդությունն ու ստեղծարարությունը, և ծանոթանալու եռանդուն նորարարների հետ։

❓ Չունե՞ք գաղափար: 👉Հոգ չէ։ 👉Սիրով ընդունում են բոլորին, ովքեր ցանկանում են փոփոխություններ բերել կրթության ոլորտում։ ❗Ստեղծե՛ք թիմեր, անհավանական նորարար լուծումներ և մրցակցե՛ք հետաքրքիր մրցանակների համար։

🏆 1-ին տեղ. 2,000 եվրո
🥈 2-րդ և 3-րդ տեղեր. 1,000 եվրո յուրաքանչյուրին

🎓 Բոլոր հաղթող թիմերը հնարավորություն կունենան ստանալ նաև մենթորություն՝ իրենց նախագծերը առաջ տանելու համար։

🌟 Պատրա՞ստ եք իրական ազդեցություն ունենալու։ 🎉Գրանցվե՛ք հիմա և դարձե՛ք Հայաստանի ապագայի մի մասը։ ❗Հաջորդ փուլ անցած մասնակիցների հետ կապ կհաստատեն հավելյալ տեղեկությունների համար։


Previous Post Next Post