Ուսանողների եւ երիտասարդ դասախոսների համար քննադատական մտածողության դպրոց Երեւանում

⌛Վերջնաժամկետը` հոկտեմբերի 13!!! 

🔔Ուսանողների եւ երիտասարդ դասախոսների համար քննադատական մտածողության 🆓 դպրոց 🇦🇲Երեւանում ` 📆հոկտեմբերի 25-27!!! 

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է Երևանում և ՀՀ մարզերում գործող համալսարանների մագիստրոսական և ասպիրանտական ծրագրերում սովորող ուսանողներին, Արցախի բուհերի շրջանավարտներին, ինչպես նաև երիտասարդ դասախոսներին մասնակցելու «Քննադատական մտածողության դպրոց»-ին, որը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի 25-ից 27-ը, Երևանում։ Ասպիրանտների և երիտասարդ դասախոսների/դասավանդողների մասնակցությունը դպրոցին խրախուսվում է։

Դպրոցի ընթացքում մասնակիցները հնարավորություն կստանան ծանոթանալու քննադատական մտածողության և գիտական աշխարհայացքի, գիտական և ակադեմիական ազնվության և հետազոտությունների իրականացման մեթոդներին։ Պրակտիկ վարժությունների միջոցով մասնակիցները ձեռք կբերեն գիտական տեքստերի վերլուծության, տվյալների ճշգրտման և պրոյեկտային մտածողության հմտություններ։

Դասընթացին մասնակցությունն անվճար է։ Մասնակիցների կեցության, ինչպես նաև ճանապարհային ծախսերը հոգում է ԵՀՀ-ն։

Previous Post Next Post