«Համայնքային երիտասարդական կենտրոնների ստեղծում և գործարկում, երիտասարդական ծառայությունների տրամադրում» խորագրով անվճար դասընթաց Գյումրիում


⌛Վերջնաժամկետը` նոյեմբերի 13!!! 

🔔🇦🇲«Համայնքային երիտասարդական կենտրոնների ստեղծում և գործարկում, երիտասարդական ծառայությունների տրամադրում» խորագրով 🆓դասընթաց Գյումրիում ` ՏԻՄ մարմինների եւ երիտասարդական ոլորտի ներկայացուցիչների համար!!! 

📌🇦🇲ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «ԵՄ-ն հանուն կրթական բարեփոխումների» ծրագրի շրջանակում ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ, «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համատեղ հրավիրում է ՀՀ բոլոր մարզերից տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) և երիտասարդական ոլորտի ներկայացուցիչներին՝ մասնակցելու 50/50 ձևաչափով «Համայնքային երիտասարդական կենտրոնների ստեղծում ու գործարկում, երիտասարդական ծառայությունների տրամադրում» խորագրով դասընթացին:

🟢Դասընթացի նպատակն է նպաստել Հայաստանում երիտասարդական միջավայրի ձևավորմանը և համայնքային երիտասարդական ծառայությունների ստեղծմանը՝ տեղական ինքնակառավարման մարմինների ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների կարողությունների զարգացման միջոցով։

❗Մասնակցության համար դիմում-հայտը պետք է ներկայացնել համայնքի անունով՝ հայտի մեջ միաժամանակ ներառելով համայնքից առաջադրվող չորս մասնակիցների՝ ՏԻՄ երկու և երիտասարդական ոլորտի երկու ներկայացուցիչների տվյալները: ❗Դիմելուց առաջ անհրաժեշտ է ձեռք բերել փոխադարձ պայմանավորվածություն՝ դասընթացի ընթացքում և դրա ավարտին համատեղ մեկ համայնքի անունից հանդես գալու համար:

🔎Տեղական ինքնակառավարման մարմնի (ՏԻՄ) ներկայացուցիչը պետք է՝
👉լինի 18 և ավելի տարեկան,
👉հանդիսանա համայնքապետարանի աշխատակից, վարչական ղեկավար կամ ավագանու անդամ։
🔎Երիտասարդական ոլորտի ներկայացուցիչը պետք է՝
👉բնակվի տվյալ համայնքում,
👉լինի տվյալ համայնքում գործող երիտասարդական կառույցի ղեկավար, երիտասարդական ծրագրերի պատասխանատու և/կամ երիտասարդ առաջնորդ,
👉անդամակցի համայնքում գործող երիտասարդական ակտիվ խմբի, երիտասարդական կազմակերպության, երիտասարդական խորհրդի կամ այլ երիտասարդական կառույցի։

💰 Մասնակիցների սննդի, կեցության և տրանսպորտային ծախսերը հոգում են կազմակերպիչները:



Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post