Տեղ, Քարաշեն, Կոռնիձոր բնակավայրերի կանանց համար ( տեղացի եւ Արցախից տեղահանված) գյուղատնտեսական բիզնեսի ուղղությամբ ծրագիր եւ փոքր դրամաշնորհ!!!

⌛Վերջնաժամկետը` հոկտեմբերի 31!!! 

🔔Տեղ, Քարաշեն, Կոռնիձոր բնակավայրերի կանանց համար ( տեղացի եւ Արցախից տեղահանված) գյուղատնտեսական բիզնեսի ուղղությամբ ծրագիր եւ փոքր դրամաշնորհ!!! 

📌 «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամը ԵՄ ֆինանսական աջակցությամբ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի/UNDP միջոցով 2024թ․ սեպտեմբերից իրականացնում է «Գյուղատնտեսական փոքր տնտեսությունների խթանում՝ կանանց ներգարվվածության միջոցով» ծրագիրը։ 

🟢 Ծրագրի նպատակն է նպաստել Տեղ խոշորացված համայնքի սահմանամերձ գյուղական բնակավայրերում ԼՂ-ից տեղահանված և սոցիալապես խոցելի անձանց ու տնային տնտեսությունների կենսապայմանների բարելավմանը՝ գյուղատնտեսության ոլորտում կանանց համապատասխան սարքավորումների և գործիքների տրամադրման և ձեռնարկատիրական գործունեության խթանման միջոցով:

📍 Ծրագրի ուղղակի շահառուներն են՝ Տեղ, Քարաշեն, Կոռնիձոր բնակավայրերի թվով 32 կանայք, որոնցից 25-ը Արցախից տեղահանված, 7-ը՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տեղաբնակ կին։

🙌Ծրագրի իրականացման արդյունքում👇
🔻 Տեղ խոշորացված համայնքի սահմանամերձ բնակավայրերում շահառու ԼՂ-ից տեղահանված 5 տնային տնտեսություն և /կամ գյուղատնտեսական միկրոբիզնես կստանան դրամաշնորհ սեփական բիզնես սկսելու կամ զարգացնելու համար: 

🔻 Ծրագրի 27 կին շահառուներ կստանան գյուղատնտեսական ոլորտի գաղափարների իրականացման համար անհրաժեշտ գործիքներ ու սարքավորումներ՝ հիմնելով փոքր տնային տնտեսություններ (այգեգործություն, թռչնաբուծություն, ճագարաբուծություն, չրագործություն և այլն)։

 🔻 Տեղ խոշորացված համայնքում կստեղծվեն գյուղատնտեսական ոլորտի նոր ապրանքատեսականեր, կձևավորվեն գործարար կապեր սպասարկման ոլորտի դերակատարների հետ։



‼️ Շահառուների վերջնական ընտրությունը կկատարվի ըստ հետևյալ բնութագրիչների՝ ձեռներեցությամբ զբաղվող կանայք, տեղահանված, բազմանդամ, հաշմանդամություն ունեցող անդամով ընտանիքներ, ընտանեկան բռնություն վերապրած կանայք, սոցիալապես անապահով՝ նպաստառու ընտանիքներ։

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post