Դպրոցների համար հրավեր` ստեղծելու 7-12-րդ դասարանների աշակերտների համար ակումբներ

⏳Վերջնաժամկետը ` հոկտեմբերի 20!!! 

📢🇦🇲Դպրոցների համար հրավեր` ստեղծելու 7-12-րդ դասարանների աշակերտների համար ակումբներ !!! 

📌#Ընդունում_են_ հայտեր՝ Դեպի բարձունք նախագծին միանալու համար 

⁉️ Պատրա՞ստ եք ձեր աշակերտներին տալ անսահման հնարավորություններ՝ «Բարձունք» կրթական շարժումը հրավիրում է հանրակրթական դպրոցներին նոր հորիզոններ նվաճելու։

🟢Դեպի Բարձունք նախագիծը ակումբային ձևաչափ է՝ նախատեսված 7-12-րդ դասարանների աշակերտների համար։ 🎉Այն իրականություն է դառնում աշակերտների, դպրոցի ղեկավարության և մեր համատեղ ջանքերով՝ գործելով 4 հիմնական ուղղությամբ👇
📚 անձնային աճ,
📚 դպրոց - համայնք - պետություն կապ,
📚 մարդ - բնություն կապ,
📚 մասնագիտական կողմնորոշում։

📝Լրացրե՛ք մրցույթի հայտը, եթե դուք👇
✅ ունեք 150 և ավելի աշակերտ,
✅ երազում եք ակտիվ և ներգրավված դպրոցական համայնքի մասին,
✅ ցանկանում եք ձեր աշակերտներին պատրաստել իրական կյանքին։

🎉Կազմակերպիչները առաջարկում են👇
✅ աջակցություն դպրոցական ակումբների հիմնման գործընթացին,
✅ «Բարձունք» կրթական շարժման ծրագրային մշակումներով ապահովում,
✅ մասնագիտական հզոր համայնքի ռեսուրսներ,
✅ հետաքրքիր միջոցառումներ և մրցույթներ,
✅ աջակցություն նյութատեխնիկական բազայի ստեղծման գործին,
✅ դպրոցական կյանքի ակտիվացում։

📌Այժմ կազմակերպիչները հաջողությամբ գործում են հանրապետության 6 դպրոցներում։ ❗2024 - 2025 թթ նախատեսում են #Դեպի_բարձունք ակումբներ հիմնել ևս 10 դպրոցում՝ մրցութային երկու փուլով։


📧 education@bardzunk.am
📲 +374 43076554
Previous Post Next Post