Կանանց և երիտասարդ աղջիկների համար «Հոդված 3․ Կանանց առաջնորդության ակադեմիա» ծրագիր

⏳Վերջնաժամկետը ` հոկտեմբերի 13!!! 

📢🇦🇲Կանանց և երիտասարդ աղջիկների համար «Հոդված 3․ Կանանց առաջնորդության ակադեմիա» ծրագիր!!! 

📌🇦🇲 «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն մեկնարկում է «Հոդված 3․ Կանանց առաջնորդության ակադեմիա» կրթական ծրագիրը։

🟢Ծրագրի նպատակն է կանանց կարողությունների զարգացումը, հզորացումը և ինքնազինումը՝ տրամադրելով կրթական և հոգեբանական վերականգնման և զարգացման համար համապատասխան գիտելիքներ և հմտություններ, որպեսզի նրանք իրենց համայնքներում փոփոխության շարժիչ ուժը դառնան։

🔎Ծրագրին կարող են մասնակցել👇
👉18-40 տարեկան մարզաբնակ կանայք
👉18-40 տարեկան արցախցի կանայք
📌«Հոդված 3․ Կանանց առաջնորդության ակադեմիա» կրթական ծրագրի 7 շաբաթյա ակադեմիայի շրջանակում ծրագրի 40 մասնակիցները մասնագիտական հմտություններից զատ, նաև կստանան համայնքային ծրագրերի մշակման և իրականացման հնարավորություն։ 

💰Դասընթացների ավարտին հաջորդելու է նաեւ նաեւ ենթադրամաշնորհների մրցույթը և հաղթող մասնակիցները կարող են իրականացնել իրենց համայնքային ծրագրերը։ 

  

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post