Վերապատրաստման եւ Կարիերայի ծրագիր ` Team Telecom Armenia-ի կողմից



⏳Վերջնաժամկետը ` նշված չէ!!! 

📢Վերապատրաստման եւ Կարիերայի ծրագիր ` Team Telecom Armenia-ի կողմից!!! 

Team Telecom Armenia-ն, լինելով ՀՀ խոշոր գործատուներից մեկը, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ մեկտեղ մասնակցում է ՄԱԿ-ի և Ավստրիայի զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող Հարթակ #5 զարգացման ծրագրին, որի նպատակն է մշակել նոր ռազմավարություն ՀՀ-ում զբաղվածությունն ապահովելու համար։  

Ծրագրի շրջանակում մասնակիցներն անցնելու են մասնագիտական վերապատրաստման անվճար դասընթացներ Team Telecom Armenia-ում, իսկ լավագույնները ստանալու են ընկերության Վաճառքի և սպասարկման կենտրոնի կամ Կոնտակտային կենտրոնի թիմերին միանալու հնարավորություն։

Դիմելու համար խնդրում են Ձեր CV-ն ուղարկել teamuniversity@telecomarmenia.am էլեկտրոնային հասցեին՝ թեմա (subject) բաժնում նշելով Հարթակ #5։
Previous Post Next Post