« Խաղաղ երկխոսություն․ատելությունը տարբերակ չէ» խորագրով ծրագիր Նոյեմբերյանում


⏳Վերջնաժամկետը ` սեպտեմբերի 26!!! 

📢« Խաղաղ երկխոսություն․ատելությունը տարբերակ չէ» խորագրով ծրագիր 🇦🇲Նոյեմբերյանում ` 📅հոկտեմբերի 4-8!!! 

📢🐦Դո՞ւք էլ եք նկատել, որ այսօր առավել քան երբևէ միմյանց հետ խաղաղ երկխոսելու կարիք ունենք եւ դո՞ւք էլ չգիտեք, թե՞ ինչպես հանդիպեք Ձեր նման մտածողների հետ և միասին գտնեք մի շարք հուզող հարցերի պատասխաններ։
Այդ խնդրի լուծման համար մենք ունենք մեր տարբերակը և այդ նպատակով էլ մշակել ենք ներքոնշյալ ծրագիրը։

🐦2024թ․ հոկտեմբերի 4-ից 8-ը Նոյեմբերյան քաղաքում կիրականացվի շատ արդի թեմայով դասընթաց, որը հնարավորություն կտա, որպեսզի հանդիպենք տարբեր բնակավայրերից ժամանած հայերով և առհասարակ ՀՀ քաղաքացիներով (ներառյալ ազգային, կրոնական, էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչները)։

🐦Կքննարկվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են ատելության խոսքը, խտրականությունը, անջատողականությունը, որոնք օրեցօր ավելի լայն տարածում են գտնում մեր երկրում։

ℹ️Ծրագրի նպատակն է հնարավորություն տալ, որպեսզի բոլոր մասնակիցները միմյանց ներկայացնեն իրենց ասելիքներն ու առաջարկները, տետ-ա-տետ կարողանան խոսել հուզող թեմաներից՝ կառուցողականության սահմաններում և խաղաղության լեզվով։ 

ℹ️Ծրագիրը կիրառելու է ոչ ֆորմալ կրթության գործիքներ, ինչպիսիք են ֆորում թատրոնը, բանավեճը, խմբային և անհատական թեմատիկ աշխատանքները և այլն։ Կլինեն աշխատարաններ, որոնք կիրականացվեն Նոյեմբերյանի անթերի աշնանային բնության գրկում։☘️

ℹ️Ծրագրի շրջանակներում կհյուրընկալվեն 24 մասնակիցներ։ Տեղեկացնենք, որ առավելությունը կտրվի արցախցիներին կամ արցախցիների հետ աշխատողներին և Նոյեմբերյանի ու հարակից համայնքների ներկայացուցիչներին։

ℹ️Ծրագիրը նախատեսված է ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության դասավանդողների, բլոգերների, լրագրողների ու երիտասարդական ոլորտի աշխատողների համար։

🐦Ծրագիրն ամբողջությամբ հոգում է մասնակիցների կեցության, սննդի, տրանսպորտի ծախսերը։ Մասնակցության վճար չկա, բայց կա մեծ վստահություն ու հավատ, որ միասին երկխոսելով կկառուցենք մեր խաղաղ այսօրն ու պատասխանատու վաղը։

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post