Կրթաթոշակ ` ՀՀ ԲՈՒՀԵՐՈՒՄ լրագրության բնագավառում սովորող ուսանողների համար

⏳Վերջնաժամկետը ` հոկտեմբերի 31!!! 

📢💰Կրթաթոշակ ` 🇦🇲ՀՀ ԲՈՒՀ-երում լրագրության բնագավառում սովորող ուսանողների համար!!! 

📌«Ռուբինա Ղազարյանց» կրթաթոշակի նպատակն է աջակցել Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկում սովորող լրագրության ուսանողներին՝ իրենց ուսումնառության շարունակականությունն ապահովելու։ 💰Այն նախատեսված է բակալավրիատի մեկ տարվա ուսումնառության հետ կապված ծախսերի (ուսման վարձ, ապրուստ և այլն) փոխհատուցման համար՝ սկսած առաջին կուրսի երկրորդ կիսամյակից:
 

🔎Կրթաթոշակին կարող են դիմել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում լրագրություն (ժուռնալիստիկա) մասնագիտությամբ, կրթական բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները: 
❗Առավելություն է տրվելու Արցախից և Հայաստանի մարզերից դիմող ուսանողուհիներին: 



Previous Post Next Post