ՀՀ-ում ազգային փոքրամասնություններին նվիրված երիտասարդական միջոցառումներ իրականացնելու համար փոքր 💰դրամաշնորհային մրցույթ


⌛Վերջնաժամկետը` սեպտեմբերի 15!!! 


🔔🇦🇲ՀՀ-ում ազգային փոքրամասնություններին նվիրված երիտասարդական միջոցառումներ իրականացնելու համար փոքր 💰դրամաշնորհային մրցույթ!!! 

📌Երիտասարդական միջոցառումներ ազգային փոքրամասնությունների համար 🇦🇲«Սոցիալական և երիտասարդական աշխատողներ» ՀԿ-ն Եվրոպական երիտասարդական հիմնադրամի օժանդակությամբ իրականացնում է Reloading inclusion for minority youth ծրագիրը, որի շրջանակներում հայտարարվում է երիտասարդական միջոցառումներ կազմակերպելու փոքր դրամաշնորհների հայտերի մրցույթ։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ՝ 15 սեպտեմբերի, 2024
❗Պատասխանները՝ մինչև 18 սեպտեմբերի, 2024
📆Միջոցառումների անցկացման օրերը՝ 21 սեպտեմբեր-20 հոկտեմբեր, 2024
💰Դրամաշնորհի չափը՝ մինչև 40 000 դրամ 

Հակիրճ նկարագրություն
Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների օրը նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը: Այս տարի դա հոկտեմբերի 6-ն է։
Սույն մրցույթի շրջանակներում միջոցառումների կազմակերպման փոքր դրամաշնորհները ենթադրում են երիտասարդական հավաքներ և ամենատարբեր գործողություններ՝ նվիրված Հայաստանում բնակվող տարբեր ազգային փոքրամասնությունների համայնքային զարգացմանը, երիտասարդների ակտիվ ներգրավմանը և նրանց նախաձեռնությունների խրախուսմանը։ 

Միջոցառումների ուղղվածություն
Սույն փոքր դրամաշնորհի շրջանակներում կընդունենք հայտեր, որոնք ենթադրում են ազգային փոքրամասնությունների երիտասարդության համար այնպիսի միջոցառումների կազմակերպում, ինչպիսիք են․
-սեմինար կամ մեկօրյա դասընթաց,
-կլոր սեղան – քննարկում,
-ճամբար կամ արշավ,
-սպորտային միջոցառում,
-ինտելեկտուալ մրցույթ,
-քարոզարշավ, այդ թվում՝ առցանց,
-ավանդական տոների նշում,
-ավանդույթների, հեքիաթների հավաք,
-մաքրման աշխատանքներ պաշտամունքի վայրերի կամ պատմաճարտարապետական հուշարձանների շրջակայքում,
-լուսանկարների կամ ձեռքի աշխատանքների ցուցահանդես,
-թատերական ներկայացում, ֆիլմի դիտում և այլն։
Միջոցառումների բնույթը և թեմաները չեն սահամանափակվում։  

Ովքե՞ր կարող են դիմել
Կազմակերպիչները հրավիրում են ամենատարբեր հայտատուների՝ ներառյալ👇
-Ազգային փոքրամասնությունների երիտասարդներ կամ երիտասարդական խմբեր,
-Երիտասարդական ՀԿ-եր, ակումբներ, նախաձեռնություններ,
-Ուսանողներ և ուսանողական կազմակերպություններ,
-Կրթական ու մշակութային կազմակերպություններ, հետազոտողներ, ստեղծագործողներ։

Հայտերի ներկայացում
Յուրաքանչյուր միջոցառման համար լրացված հայտը պետք է ուղարկել yerevan@live.com էլհասցեին։ Նույն անհատը, նախաձեռնող խումբը կամ կազմակերպությունը կարող է ներկայացնել 1-ից ավելի հայտեր։ Բոլոր հայտատուները արդյունքների մասին կծանուցվեն մինչև սեպտեմբերի 18-ը, իսկ ընտրված հայտերի հեղինակները կհրավիրվեն կարճ հարցազրույցի։
Լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում են զանգահարել 010-588768 կամ 043-340504։ 
Սոցիալական և երիտասարդական աշխատողներ ՀԿ
Երևան 0015, Մեսրոպ Մաշտոցի պող․ 4 – 1/1

Դրամաշնորհային ծրագրի ընդհանուր բյուջեն 600 հազար դրամ է, մեկ միջոցառման համար նախատեսվում է առավելագույնը 40 հազար դրամ։ 
Երիտասարդական միջոցառումները պետք է նվիրված լինեն Ազգային փոքրամասնությունների օրվան, որ ՀՀ-ում նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը։

Լրացված հայտն անհրաժեշտ է ներկայացնել միայն էլեկտրոնային տարբերակով՝ ուղարկելով yerevan@live.com էլ. hասցեին: Լրացուցիչ հարցերի դեպքում կարելի է զանգահարել 043340504 հեռախոսահամարին։

1. Միջոցառման վերնագիրը

2. Հայտատուի անունը (անհատ, նախաձեռնող խումբ, կազմակերպություն և այլն)

3. Կոնտակտներ (կազմակերպության կամ նախաձեռնող խմբի ղեկավարի) 
 
Փոստային հասցե՝ 
Հեռախոսահամար՝   
Էլեկտրոնային փոստի հասցե՝  
Ղեկավարի անունը (եթե տարբեր է հայտատուից)՝  

4. Միջոցառման նկարագրություն 
Համառոտ ներկայացրեք միջոցառման նպատակները, ում է ուղղված այն, որտեղ է իրականացվելու, ձևաչափը, ինչ նյութեր ու ռեսուրսներն են անհրաժեշտ լինելու, երբ եք նախատեսում իրականացնել միջոցառումը, ովքեր են մասնակցելու և այլն (առավելագույնը 1 էջ)

5. Բյուջեն
Խնդրում ենք ներկայացրեք, թե ինչի համար որքան գումար է անհրաժեշտ լինելու

  Լրացված հայտի հետ խնդրում են ուղարկել նաև իրականացնող/ներ/ի CV-ները:

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post