Ուսանողների եւ երիտասարդ մասնագետների համար , էներգետիկայի բնագավառում վերապատրաստման եւ կարիերայի ծրագիր

⏳Վերջնաժամկետը ` հոկտեմբերի 14!!! 

📢🇦🇲Ուսանողների եւ երիտասարդ մասնագետների համար , էներգետիկայի բնագավառում վերապատրաստման եւ կարիերայի ծրագիր!!! 

📌Կարևորելով Հայաստանի էներգետիկայի բնագավառում կանանց և երիտասարդների շարունակական ներգրավվածությունը և աջակցելով բնագավառում նրանց կարիերայի կառուցման հարցում՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագիրն էներգետիկայի բնագավառի առաջատար կառույցների հետ համատեղ հայտարարում է 6-ամսյա մասնագիտական պատրաստման ծրագիր ուսանողների և երիտասարդ մասնագետների համար։ ❗Բարեհաջող մասնակցած մասնագետներին ծրագրի ավարտին կառաջարկվի աշխատանք համապատասխան կառույցում։  
 
🔎Մասնագիտական ծրագիրը նախատեսված է բակալավրիատի III, IV կուրսերում, մագիստրատուրայում, ասպիրանտուրայում սովորողների և մինչև 30 տարեկան մասնագետների համար։ 🎉Ծրագիրը հնարավորություն կտա աշխատել Հայաստանի էներգետիկայի բնագավառի առաջատար հաստատություններում, ձեռք բերել մասնագիտական փորձառություն և դյուրացնել համալսարանից աշխատանքային միջավայր անցումը:  
 
🟢Մրցութային հիմքով ընտրված մասնակիցները հնարավորություն կստանան👇
👉 մասնակցել Հայաստանի էներգետիկ անվտանգության, ինստիտուցիոնալ բարեփոխումների, վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության, էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման և արտակարգ իրավիճակներում էներգահամակարգի կառավարման թեմատիկաներով վերապատրաստումներին,
👉 ձեռք բերել Հայաստանի էներգետիկայի բնագավառի և կառույցների գործունեությանը վերաբերող գործնական գիտելիքներ,
👉 մասնակցել էներգետիկայի բնագավառում նախագծերի մշակման, տվյալների վերլուծության, արդյունքների մշտադիտարկման և հաշվետվողականության աշխատանքների, ինչպես նաև համադրել դրանք Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի կողմից կատարված ուսումնասիրությունների հետ,
👉ծանոթանալ էներգաարդյունավետության գնահատման ու շենքերի էներգաարդյունավետության բարձրացման գործընթացին,
👉 բացահայտել գենդերային հավասարության և էներգետիկայի փոխկապակցվածությունը, ինչպես նաև ոլորտում սոցիալական և գենդերային ներառականության ապահովման կարևորությունը,
👉 զարգացնել հանրային խոսքն ու կատարված աշխատանքների ներկայացման հմտությունները,
👉ստանալ մասնագիտական զարգացման վերաբերյալ խորհրդատվություն,
👉 ընդլայնել մասնագիտական կապերը՝ աշխատելով Հայաստանի էներգետիկայի բնագավառի առաջատար հաստատություններից մեկում։ 

Previous Post Next Post