Նորարարական արտադրանքների հայկական մրցույթ

⏳Վերջնաժամկետը ` հոկտեմբերի 23!!! 

📢Նորարարական արտադրանքների հայկական 🏆մրցույթ!!! 

💡 TCF Armenia ն հայտարարում է Նորարակական պրոդուկտների համահայկական «Innovate Armenia» մրցույթ ի մասին💡

⚡ «Innovate Armenia» յի նպատակն է խրախուսել և աջակցել Հայաստանում տաղանդավոր ստեղծարարների կողմից նորարարական ֆիզիկական ապրանքների զարգացումը և միջազգային շուկաներում կենսունակ բիզնես հիմնելը: 

❕ Մրցույթին կարող են մասնակցել թե՛ անհատներ, թե՛ թիմեր ամբողջ Հայաստանից։

Անհրաժեշտ կլինի ներկայացնել 
🟢 գաղափարի նախապատմությունը, 
🟢 պրոդուկտի ամբողջական և մանրակրկիտ նկարագիրը՝ գծապակերներով և հավանական սկետչերով, 
🟢 շուկայի ուսումնասիրություն ու զարգացման ծրագիր
🟢 պետք է ընդգծել, թե ինչով է նախագիծն առանձնահատուկ և արժանի վերածվելու իրական ապրանքի։

🔸 Ժյուրին գնահատելու է մասնակիցների նորարակական գաղափարները, իրագործելիությունը, շուկայի պոտենցիալը, թիմի կամ անհատի մասնագիտական ներուժը և ներկայացման հմտությունները։

1️⃣ Առաջին հորիզոնականը զբաղեցրած անհատը կամ թիմը կստանա համապարփակ աջակցություն գաղափարի վավերացումից մինչև արտադրություն, ներառյալ՝ մենթորության հնարավորություն ոլորտի փորձագետների հետ, շուկայի համապատասխանության ստուգում, նախատիպի ստեղծման ծառայությունների հասանելիություն, քրաուդֆանդինգի աջակցություն, ինչպես նաև նեթվորքինգի հնարավորություններ՝ ներդրողների և արտադրողների մեծ բազայի հետ։

2️⃣ Երկրորդ տեղը զբաղեցրած թիմը կամ անհատը հնարավորություն կունենա օգտվել շուկայի համապատասխանության ստուգման ծառայությունից, կմասնակցի մենթորության, ինչպես նաև կստանա պոտենցիալ շուկա մուտք գործելու համար պրոդուկտի նախապատրաստման ուղղորդում:

3️⃣ Երրորդ հորիզոնականում հայտնված թիմը կամ անհատը կօգտվեն շուկայի համապատասխանության ստուգման ծառայությունից և մենթորությունից։


Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post