Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և մասնավոր ոլորտի կառավարման միջին և բարձր օղակներում աշխատող կանանց համար կարիերայի զարգացման ծրագիր




⏳Վերջնաժամկետը ` սեպտեմբերի 15!!! 

📢Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և մասնավոր ոլորտի կառավարման միջին և բարձր օղակներում աշխատող կանանց համար կարիերայի զարգացման ծրագիր!!! 

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Գենդերային հավասարության պորտֆելը` Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ, իրականացնում է «Հարթակ #5. Հայաստանում կանանց տնտեսական հնարավորությունների խթանում» ծրագիրը, որի նպատակն է ազգային և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ նշանակալի ազդեցություն ունենալ Հայաստանի բոլոր մարզերում՝ տնտեսապես հզորացնելով խոցելի կանանց և փոխելով գենդերային կարծրատիպերը: 

Այս ծրագրի շրջանակում ՄԱԶԾ-ն հայտարարում է «Առաջնորդության վերելք․ խթանելով կանանց առաջխաղացումը կարիերայում» կարողությունների զարգացման շարունակական նախաձեռնությունը՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, և մասնավոր ոլորտում կարիերայի առաջխաղացման ցանկություն ունեցող կանանց համար։ 

Նախաձեռնության նպատակն է՝ 
1) զարգացնել կանանց կարողությունները՝ ապահովելու կարիերայի առաջխաղացում,   
2) հնավորություն տալ իրականացնելու փորձնական նորարարական ծրագրեր, որոնք կաջակցեն ընտանիքահեն աշխատանքային միջավայրի բարելավմանը։ 

Այս նախաձեռնությունը հնարավորություն կտա կանանց ուժեղացնել առաջնորդության, համագործակցային ցանցերի կառուցման ու կառավարման, հիմնախնդիրների լուծման և բանակցությունների վարման, հաղորդակցման, ինքնաճանաչողության և այլ հմտությունները, ինչպես նաև բարձրացնել մասնակից կանանց տեսանելիությունը։
 
Կարող են դիմել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և մասնավոր ոլորտում աշխատող կանայք, ովքեր կարիերայի առաջխաղացման ցանկություն ունեն և ներկա պահին աշխատում են կառավարման միջին և բարձր օղակներում։   
 
Ի՞նչ է առաջարկում ծրագիրը
- Շարունակական կրթության հնարավորություն և կարողությունների զարգացման համար մեկ տարվա աջակցություն,
- Համագործակցային ցանցի անդամակցություն՝ 1) առաջ մղելու ընտանիքանպաստ աշխատանքային միջավայրի բարելավման օրակարգը կազմակերպություններում, 2) դառնալու փոփոխության կրող և առաջամարտիկ, 3) մասնակցելու և ներգրավվելու քաղաքականություների մշակման շուրջ երկխոսություններին։ 

Դիմելու կարգը
 

2. Ուղարկել ինքնակենսագրական և երկու երաշխավորագիր, որոնցից մեկն անմիջական ղեկավարի կամ կազմակերպության ղեկավարի կողմից, հետևյալ էլ․ հասցեով՝ genderequality.portfolio.am@undp.org։ Խնդրում ենք նամակի թեմայի մասում (email subject) նշել Դիմում հայտ_ դիմորդի անուն-ազգանունը, օրինակ՝ Դիմում հայտ_Նարինե Վարդանյան: Թերի ուղարկված հայտադիմումները չեն դիտարկվի։ 

 Նախաձեռնությանը մասնակցելու համար ընտրվելու է կարիերայի առաջխաղացման ցանկություն ունեցող 100 կին։ Դիմորդներն ընտրության մասին կտեղեկացվեն մեկ ամսվա ընթացքում:
Previous Post Next Post