📍Վայրը Մոնթեսիլվանո, Մոլիզ, Իտալիա
🗓️ Օրերը 4-12 նոյեմբերի 2024 թ․
🔍 Ծրագրի նպատակն է ՝բարձրացնել իրազեկությունը կայունության, կանաչ բիզնեսի և առողջ մթերքի վերաբերյալ՝ նպատակ ունենալով կառուցել ավելի կանաչ ապրելակերպ և կիսվել գյուղական վայրերի համար նորարարական լուծումներով:
❗Երիտասարդ մասնակիցները պետք է լինեն 18-25 տարեկան ակտիվ երիտասարդներ, կամավորներ և ուսանողներ, նախընտրելի է գյուղական բնակավայրերից, ովքեր հետաքրքրված են կայունության և կանաչ բիզնեսի թեմայով, պատրաստ են ուսումնասիրել ծրագրի թեման և ծրագրի ավարտից հետո կիսվել իրենց փորձով իրենց տեղական համայնքներում: Թիմ-լիդերը պետք է լինի 22-30 տարեկան փորձառու և կազմակերպչական հմտություններով և ծրագրի թեմայով հետաքրքրված երիտասարդական առաջնորդ կամ երիտասարդական աշխատող։
💰 Ծրագրի ընթացքում կազմակերպիչները հոգում են կեցության և սննդի ծախսերն ամբողջությամբ, փոխհատուցվում է ճանապարհածախսը մինչև 395 եվրո: Գործում է մասնակցության վճար `35 եվրո։
Post a Comment
Գրել մեկնաբանություն