Հայկական համալսարան անվճար կրթական ծրագիր


⏳Վերջնաժամկետը մոտ է սեպտեմբերի 14!!! 

📢🇦🇲Հայկական համալսարան 🆓կրթական ծրագիր!!!

📌🇦🇲«Հայկական նախագիծ» գիտակրթական հասարակական կազմակերպությունը մեկնարկում է ընդունելություն Հայկական համալսարան կրթական ծրագրի 2024-2025 թթ․ ուսումնական տարվա աշնանային հոսքում։ 🆓Կրթությունը Հայկական համալսարանում անվճար է։

🔎 Դասընթացը նախատեսված է👇
👉ֆորմալ բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի ուսանողների,
👉հայաստանյան հիմնախնդիրներով հետաքրքրված երիտասարդների,
👉առանձին դեպքերում նաև՝ միջին և ավագ սերնդի ներկայացուցիչների համար։

🟢Դասընթացը ներառում է տեսական դասախոսություններ, գիտակիրառական դասախոսություններ, վարպետության դասեր, սեմինարներ, գործնական աշխատանքներ, արտագնա դասախոսություններ և գիտարշավներ։ «Հայկական համալսարանի» անբաժան մաս է կազմում Հայկական ճամբար կրթաճանաչողական ծրագիրը։

Previous Post Next Post