21-35 տարեկան աղջիկների եւ երիտասարդ կանանց համար ծրագիր Գորիսում

⌛Վերջնաժամկետը` սեպտեմբերի 20!!! 

🔔21-35 տարեկան աղջիկների եւ երիտասարդ կանանց համար ծրագիր 🇦🇲Գորիսում ` 📆սեպտեմբերի 24-30!!! 

📌Անվտանգային վերլուծությունների ինստիտուտը փնտրում է կին մասնակիցների Արարատ, Գեղարքունիք, Վայոց Ձոր, Տավուշ և Սյունիք մարզերից՝ սեպտեմբերի 24-ից 30-ը Գորիս քաղաքում վերապատրաստման ծրագրի համար։ ❗Կարող են դիմել նաև նշված մարզերի կանայք, ովքեր բնակվում են Երևանում։
🟢Նախաձեռնությունը կոչված է հզորացնելու Հայաստանի սահմանամերձ շրջանների կանանց կառուցելով ակտիվ կանանց համայնք, որոնք կներգրավվեն հակամարտությունների, խաղաղության և անվտանգության ոլորտներում:


🟢Մասնակիցները վերապատրաստում կանցնեն կոնֆլիկտների հաղթահարման, անվտանգության և մեդիա գրագիտության վերաբերյալ՝ «Կանայք, խաղաղություն և անվտանգության» օրակարգի ներքո (WPS):


❗Ընտրված 15 մասնակիցները հնարավորություն կստանան երկամսյա պրակտիկա անցնել Հայաստանի մասնավոր և պետական հաստատություններում՝ խաղաղության և անվտանգության ոլորտներում կանանց դերի առաջխաղացման վերաբերյալ:

Մեկնաբանել հրապարակումը

Գրել մեկնաբանություն

Previous Post Next Post