Հակակոռուպցիոն դպրոցի 10-րդ խմբի ընդունելություն

⏳Վերջնաժամկետը ` հոկտեմբերի 15!!!

📢Հակակոռուպցիոն 🆓 դպրոցի 10-րդ խմբի ընդունելությունը: 

📌ԹԻՀԿ Հակակոռուպցիոն դպրոցի նպատակն է երիտասարդներին տրամադրել գիտելիքներ կոռուպցիայի, դրա պատճառների և տեսակների, քաղաքական, տնտեսական, սոցիալական, անվտանգության և այլ ոլորտներում առկա կոռուպցիոն ռիսկերի ու դրանց հետևանքների, կոռուպցիայի դեմ պայքարի մեթոդների, Հայաստանում հակակոռուպցիոն քաղաքականության, միջազգային պարտավորությունների և դրանց իրականացման գործընթացի մասին: Դպրոցում դասախոսություններով հանդես կգան ոլորտի առաջատար մասնագետներ։

🎓Դասընթացի առնվազն 80%-ին մասնակցություն ցուցաբերած մասնակիցներին կշնորհվեն հավաստագրեր։ 

🔎Ընդունելությունը բաց է ՀՀ բոլոր մարզերի և Երևան քաղաքի 20-35 տարեկան երիտասարդների համար: 🔠Ուսուցումն անցկացվելու է հայերենով և 🆓։ 📅6-օրյա ինտենսիվ դասերը տեղի կունենան նոյեմբերի 1-2-3-ին և 8-9-10-ին։




Previous Post Next Post