Ռադիոհաճախային շղթաների նախագծման հիմունքներ» թեմայով անվճար գիտական դասընթաց Երեւանում


⏳Վերջնաժամկետը ` սեպտեմբերի 1!!! 

📢«Ռադիոհաճախային շղթաների նախագծման հիմունքներ» թեմայով 🆓 գիտական դասընթաց Երեւանում!!! 

📌«Առաջադեմ հետազոտությունների կենտրոն» ծրագրի ներքո մեկնարկում են «Ռադիոհաճախային շղթաների նախագծման հիմունքներ» անվճար դասընթացի հայտերի ընդունումը։

🟢Դասընթացի շրջանակում մասնակիցները կծանոթանան👇
• Ռադիոհաճախային տիրույթի առանձնահատկություններին և այդ շերտում շղթաների նախագծման հիմնական մարտահրավերներին,
• Ռադիոհաճախային տիրույթի պասսիվ (հզորության բաժանիչներ, ճյուղավորիչներ, ցիրկուլյատորներ) և ակտիվ (հզորության ուժեղարարներ, հաճախության փոխակերպիչներ) սարքերի կառուցվածքային սխեմաներին և դրանց հաշվարկման մեթոդներին,
• Էլեկտրամագնիսական դաշտի սիմուլացիոն ծրագրերին և դրանց միջոցով ԳԲՀ շղթաների նախագծմանը:

🗓️ Մեկնարկը՝ սեպտեմբերին
❗Ընդհանուր տևողությունը՝ 20 ժամ
⏰Մեկ դասի տևողությունը՝ 2 ժամ,
🏢 Անցկացման վայրը՝ Ինժեներական քաղաք (ք․ Երևան, Բագրևանդի փ․ 21/1)։
 
 

❗Տեղերը սահմանափակ են։ Մասնակիցների ընտրության փուլում առաջնայնությունը կտրվի ճարտարագիտական կամ հարակից ոլորտների ուղղվածություն ոնեցող ուսանողներին։ Դասընթացի ավարտին լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները կարող են նաև ստանալ հնարավորություն ներգրավվելու «Առաջադեմ հետազոտությունների կենտրոն»-ի հետազոտական լաբորատորիաների ծրագրերում։

Previous Post Next Post