📢🇦🇲Տավուշի մարզի, 16-25 տարեկան երիտասարդների համար 🆓 ճամբար Դիլիջանում ` 🗓️սեպտեմբերի 11-14!!!
📌 Հրավիրում են մասնակցելու ս․թ․ սեպտեմբերի 11-ից 14-ը Դիլիջանում կայանալիք եռօրյա Երիտասարդական ճամբարին, որի ընթացքում մարզի տարբեր համայնքներում բնակվող երիտասարդները և ԼՂ-ից տեղահանված և Տավուշում բնակություն հաստատած երիտասարդները հնարավորություն կունենան👇
🚩ավելի լավ ճանաչելու միմյանց և ձեռք բերելու նոր ընկերներ,
🚩քննարկելու կոնֆլիկտների կարգավորմանը, խաղաղաշինությանը և անվտանգությանը վերաբերող հարցեր,
🚩զարգացնելու արդյունավետ հաղորդակցման հմտությունները,
🚩մշակելու համատեղ ծրագրեր և նախաձեռնություններ։
💰 Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը՝ այդ թվում տրանսպորտի, կացության և սննդի, հոգում են կազմակերպիչները։
Post a Comment
Գրել մեկնաբանություն