Տավուշի մարզի երիտասարդների համար, կոռուպցիայի թեմայով անվճար դասընթաց

⏳Վերջնաժամկետը ` սեպտեմբերի 7!!! 

📢🇦🇲Տավուշի մարզի երիտասարդների համար կոռուպցիայի թեմայով 🆓 դասընթաց Դիլիջանում `🗓️ սեպտեմբերի 13-15!!! 


❗«Երիտասարդները՝ ԸՆԴԴԵՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ» ԴԱՍԸՆԹԱՑ VOL. 2

📌🇦🇲«Երիտասարդները՝ ԸՆԴԴԵՄ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ» ծրագրի շրջանակներում «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ-ն հայտարարում է կարողությունների զարգացման դասընթաց Տավուշի մարզի 18-25 տարեկան երիտասարդների համար։

🟢Դասընթացն այլընտրանքային հարթակ է ոչ միայն կոռուպցիայի, դրա տեսակների, դրսևորումների, հետևանքների մասին գիտելիքներ ստանալու, այլ նաև հնարավորություն ծանոթանալու ՀՀ-ում հակակոռուպցիոն քաղաքականության, դրանից բխող գործողությունների, միջոցառումների ընթացքին և արդյունքներին։ 

❗Ոլորտում տարիների փորձ ունեցող մասնագետների հետ կստանաք գիտելիքներ եւ գործնական հմտություններ հետեւյալ ուղղություններով👇
👉Կոռուպցիայի էությունը, տեսակները և դրսևորումները,
👉Պետական եւ համայնքային բյուջեների վերահսկման մեխանիզմներ,
👉Պետական գնումների վերահսկման գործիքներ, 
👉Պաշտոնատար անձանց հայտարարագրեր, 
👉Բաց աղբյուրներից օգտվելու, մոնիթորինգի գործիքներ, 
👉Կոռուպցիայի ազդարարման համակարգ, 
👉Ընտրական գործընթացներում կոռուպցիայի վերահսկում, կուսակցությունների ֆինանսավորում։

❗Դասընթացը տեղի է ունենալու սեպտեմբերի 13-15-ը Դիլիջան քաղաքում։ 💰Կազմակերպությունը հոգալու է կեցության բոլոր ծախսերը։

Previous Post Next Post