Ամբողջական կրթաթոշակ Շվեյցարիայում

⏳Վերջնաժամկետը նոյեմբերի 11!!!

🔊💰Կրթաթոշակներ 🇨🇭 Շվեյցարիայի ԲՈՒՀ-երում 🎓հետազոտական նախագծեր իրականացնելու, կամ արվեստի բնագավառում մագիստրոսական ծրագրերով ուսանելու համար ( 🇦🇲 Հայաստանից դիմելու համար հասանելի է միայն հետազոտական կրթաթոշակն) !!!

📌Յուրաքանչյուր տարի 🇨🇭Շվեյցարիայի կառավարությունը արտասահմանցի ուսանողների համար առաջարկում է Գերազանցության Կրթաթոշակն նպատակաուղղված Շվեյցարիայի եւ ավելի քան 180 երկրների (այդ թվում 🇦🇲 Հայաստան) միջեւ միջազգային փոխանակման եւ հետազոտական համագործակցության ընդլայնմանը։
🟢Կրթաթոշակակիրները ընտրվում են Արտասահմանցի ուսանողների համար կրթաթոշակների Դաշնային հանձնաժողովի կողմից։

💰 Առաջարկվում է հետեւյալ կրթաթոշակները👇
👉Հետազոտական կրթաթոշակներ նախատեսված է ցանկացած բնագավառում հետազոտողների համար, ովքեր ունեն առնվազն մագիստրոսի աստիճան եւ ցանկանում են Շվեյցարիայում անցկացնել հետազոտական նախագծեր։ 
👉Արվեստի բնագավառում կրթաթոշակներ նախատեսված է բակալավրի աստիճան ունեցող այն ուսանողների համար, ովքեր ցանկանում են արվեստի բնագավառում մագիստրոսի աստիճան ստանալ Շվեյցարիայում ։

💰Ծրագիրը փոխհատուցում են ուսումնական/ հետազոտական, կեցության, ճանապարհի, բժշկական ապահովագրության ծախսերը, ներառում ամսական կրթաթոշակ։ 

Previous Post Next Post