⏳Վերջնաժամկետը ` օգոստոսի 31!!!
📢🇦🇲Երիտասարդական աշխատողի վերապատրաստման 🆓դասընթաց !!!
📌🇦🇲ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Երիտասարդության ծրագիր» բյուջետային ծրագրի շրջանակում ընդունում է հայտեր 2024 թվականի «Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացին մասնակցության համար:
🟢Դասընթացն իրականացվում է կարճաժամկետ ոչ ֆորմալ կրթական ծրագրի միջոցով, որի նպատակն է կատարելագործել երիտասարդների հետ պրակտիկ աշխատանք կատարող անձանց մասնագիտական և անձնային որակները՝ ազգային և ՏԻՄ մակարդակում որակյալ և գիտելիքահենք երիտասարդական աշխատանք իրականացնելու համար։
❗Որպես դասընթացավարներ հանդես են գալիս ՀՀ-ում երիտասարդության դաշտում բազմաթիվ տարիների աշխատանքային փորձառություն ունեցող, ինչպես նաև իրենց մասնագիտական կրթության ոլորտում կայացած մասնագետները։
🔎«Երիտասարդական աշխատողի վերապատրաստում» դասընթացը նախատեսված է երիտասարդական աշխատանքով զբաղվող անձանց և համայնքային աշխատողների համար, որոնց աշխատանքն ուղղված է երիտասարդների հիմնախնդիրների լուծմանը: 🔎Մասնավորապես՝ դասընթացին մասնակցության համար կարող են հայտ ներկայացնել՝
👉գործող երիտասարդական կենտրոնների աշխատողները,
👉մարզպետարանների և համայնքապետարանների՝ երիտասարդական պետական քաղաքականության հետ կապված գործառույթներ իրականացնող աշխատողները,
👉երիտասարդության բնագավառում գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակության կառույցների աշխատակիցները կամ կամավորները,
👉սոցիալական աշխատողները, մշակույթի տան կամ գրադարանի աշխատողները, որոնց աշխատանքն ի պաշտոնե կամ փաստացի ուղղված է երիտասարդության ներուժը բացահայտելու և իրացնելու համար անհրաժեշտ միջավայրի ձևավորմանը։
ℹ️ Մանրամասները
Post a Comment
Գրել մեկնաբանություն